Цитаты из книги «Կայծեր Մաս 2» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 3

Цитаты из книги «Կայծեր Մաս 2»

44 
цитаты

Եթե գայլը հոտից ոչխարներ է գողանում, դա ապացույց է, որ հովիվներն ու շները անպիտան են:
19 марта 2021

Поделиться

Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ
15 марта 2021

Поделиться

որովհետև նրա վանքի կյանքը հենց նրա մեռելության մեջն էր, անապա՜տ` բառի բուն նշանակությամբ…
15 марта 2021

Поделиться

Ահա որպես է բողոքում հինգերորդ դարու ամենալավ աբեղաներից մեկը, Եզնիկը, իր ժամանակի կրոնական ուղղության դեմ: «Մեր բերանները հոտել են պաս պահելուց, և մեր լեզուները բթացել են սաղմոսներ երգելուց, իսկ այն, որ պահանջում է մեզանից աստված, սեր և խոնարհություն, այն մենք չունենք. միայն մեր շրթունքներով ենք սիրում աստծուն, և այդ աշխատանքը իզուր է: Անասունների միս չեն ուտում (աբեղաները), բայց իրանց եղբորը անհագ կերպով կեղեքում են, գինի չեն խմում, բայց իրանց հոգին արյունով շաղախում են, ամուսնացածներին ատում են, բայց իրանք իրանց պիղծ խորհուրդներով միշտ պոռնկություն են գործում. հագուստների վատն են հագնում, բայց ագահությունից այրվում են. այդպիսիներից պետք է փախչել և ոչ թե նրանց հետ հաղորդակցություն ունենալ»…
15 марта 2021

Поделиться

Գիտությունը գլխավոր ուժն է, Ֆարհատ, որ տնօրինում է մարդկային բարին, նրա երջանկությունը, նրա խաղաղությունը
15 марта 2021

Поделиться

Ես նայում էի մոմի վրա: Լուսավորության զոհերը այժմ շատացել էին, և ճրագի շուրջը ծածկված էր լուսո այդ անձնանվեր սիրահարների դիակներով…
14 марта 2021

Поделиться

Ծովիկը մի զարմանալի աղջիկ էր երևում ինձ: Որքան արդյունավոր կարող էր լինել, եթե գյուղական աղջկա այդքան աշխույժը, այդքան կենդանությունը գործ դրվեր ուրիշ, ավելի օգտավետ կրթությունների մեջ: Մի այդպիսի խելացի աղջիկը կարող էր հրաշքներ գործել: Երբ ես վերադարձա սրահը, բոլորը պատրաստ էին ճանապարհ ընկնելու: Ասլանը մի քանի րոպեով մտավ այն սենյակը, որտեղ գտնվում էր հիվանդը և մեզ սպասել տվեց:
14 марта 2021

Поделиться

«Լավ է, մտածում էի ես, ամենևին չհավատալ, քան թե կիսով չափ հավատալ»…
14 марта 2021

Поделиться

«սոխը որտեղ էլ տնկես, իր համն ու հոտը չի կորցնի». այդպես էլ քուրդը միշտ քուրդ կմնա
14 марта 2021

Поделиться

Մեր հյուրընկալին կոչում էին Բերզեն-Օղլի, որ նշանակում է հույնի որդի է: Նա ազգով հայ էր և նույն գյուղացի, բայց երկար ժամանակ Հունաստանում ապրելով, և Բալկանյան թերակղզու վրա թափառելով, այդպիսի անուն էր ստացել
14 марта 2021

Поделиться

Бесплатно

4.75 
(4 оценки)
Читать книгу: «Կայծեր Մաս 2»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно