Սյունյաց մեծ անապատը թեև տվեց երկու նշանավոր անձնավորություններ, որպիսիք էին Մովսես և Փիլիպոս կաթողիկոսները, բայց նրա նեղ, սահմանափակ, կղերական ուղղությունը կարող էր ավելի վնասակար լինել, եթե ինքը բնությունը վերջ չդներ այդ անապատի մոլեռանդությանը: 1658 թվի սաստիկ երկրաշարժը ճեղքեց, պատառեց այն սարավանդի մի մեծ մասը, որի վրա կանգնած էր անապատը