Цитаты из книги «Կայծեր Մաս 2» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 4

Цитаты из книги «Կայծեր Մաս 2»

44 
цитаты

Նա այնքան նեղ է, այնքան դժվարին ելևէջներ ունի և այնքան սարսափելի են նրա անցքերը, որ իզուր չստացավ իր Կապան անունը: Հայոց երկրի բազմաթիվ կապանների թվում՝ Ռշտունյաց կապանը դժվարանցանելիներից մեկը պետք է համարել
14 марта 2021

Поделиться

Ոստանի ավերակների վրա, ծերունի քրդի բերանով խոսում էր նահապետական ժողովրդի խաբված ոգին
14 марта 2021

Поделиться

Այդ մարդիկը ամեն մի վիրավորանք կատակի տեղ են ընդունում, որովհետև վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու ոչ քաջություն և ոչ անձնասիրություն ունեն
14 марта 2021

Поделиться

Իսկ Վասա՞կը: – Վասակը իր ժամանակին նույնպես ամենանշանավոր մարդն էր: Եթե բոլոր հայ նախարարների գլուխները թափ տալու լինեիր, նրա կեսի չափ խելք չէր դուրս գա:– Բայց նա չարագործ էր, նա մեծ վնասներ տվեց իր հայրենիքին: – Այդպես երևում է, որովհետև նրա պատմությունը գրողները նրա հակառակ կուսակցությանն էին պատկանում: Իսկ եթե նրա խորհուրդներին հետևելու լինեին, նա մեծ օգուտներ կարող էր հասցնել իր հայրենիքին:
13 марта 2021

Поделиться

Ով որ չէ ճանաչում իր հայրենիքը, չէ կարող ճշմարտապես սիրել նրան:
13 марта 2021

Поделиться

Այդպես երևում է, որովհետև նրա պատմությունը գրողները նրա հակառակ կուսակցությանն էին պատկանում: Իսկ եթե նրա խորհուրդներին հետևելու լինեին, նա մեծ օգուտներ կարող էր հասցնել իր հայրենիքին:
13 марта 2021

Поделиться

Այսպիսի մի առասպել միայն հայ մարդու երևակայության ծնունդը կարող էր լինել: Նրա դարևոր աննախանձելի վիճակը ստեղծել է նրա համար մի այսպիսի հույս և ակնկալություն: Միհրը կամ ժողովրդի բարբառով Մըհերը, հայոց արեգակն է: Այդ ամենահին աստվածը բանտարկված է, և հայոց աշխարհում տիրում է խավարն ու չարությունը: Մի օր նա դուրս կգա իր արգելանից և կրկին լույս ու արդարություն կսփռե հայոց աշխարհում: Ժողովուրդը լեգենդական լեզվով ասում է այդ, ասում է և հավատում է իր ասածին, և` սպասում է… – Արդեն հայտնվել է Մըհերը… Բայց ժողովուրդը այդ չէ նկատում… – ասաց ինձ Ասլանը, երբ ճանապարհին այդ ավանդության մասին սկսեցի խոսել նրա հետ:
13 марта 2021

Поделиться

Օրից մի քանի ժամ անցած էր, երբ մենք ճանապարհ ընկանք:
13 марта 2021

Поделиться

Ի՞նչ է «ֆարմասոն», – հարցրի ես: – Անհավատ մարդ է, – պատասխանեց
13 марта 2021

Поделиться

Բայց օտարազգի քարոզիչները այդ բոլոր վնասները չէին կարող տալ մեզ, եթե մենք ունենայինք օրինավոր եկեղեցականներ: Եթե գայլը հոտից ոչխարներ է գողանում, դա ապացույց է, որ հովիվներն ու շները անպիտան են: Մեր քահանաները տգետ են և անկիրթ, իսկ մեր վարդապետները, իրանց վանքերի մեջ առանձնացած, ճգնում են, աղոթում են, կարծելով թե դրանով մեծ ծառայություն են անում ազգին:
12 марта 2021

Поделиться

Бесплатно

4.75 
(4 оценки)
Читать книгу: «Կայծեր Մաս 2»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

1
...