Цитаты из книги «Կայծեր Մաս 1» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 8

Цитаты из книги «Կայծեր Մաս 1»

99 
цитат

Մեր դպրոցը ուներ մի վերակացու, որին կոչում էին Խալֆա-Թաթոս
7 марта 2021

Поделиться

Նրանք ծեծ կերան նրա համար միայն, որ թույլ չտվեցին մահմեդական երեխաներին իրանց ծեծել… Մի՞թե ինքը, դպրոցը, չէր պատրաստում մեզ ծեծվելու համար… մի՞թե նա չէր մտցնում մեր մեջ ստրկությունը…
7 марта 2021

Поделиться

Նա չէր մեղադրում նրանց, որ իմ գլուխը պատառել էին, այլ մեղադրում էր ինձ թե ինչո՞ւ ես մասնակցեցի կռվի մեջ: Այդ պատճառով կսեց սաստիկ անիծել ինձ. «Գետինը մտնես… գրողը տանե քեզ… չար սատանա… պատանդ կարեմ… անիծված… նաշդ տեսնեմ»… և այլ այսպիսի խոսքեր:
7 марта 2021

Поделиться

Մեծերը ծեծվում էին մեծերից, իսկ փոքրերը` փոքրերից…
7 марта 2021

Поделиться

«Հայը աղբի ջրաղաց է, պետք է գցել նրան տոպրակի մեջ և խփել պատին, որ երկու աչքերն էլ միասին կուրանան»…
7 марта 2021

Поделиться

Կարոյի իսկական անունը ես չգիտեմ, գուցե նա ինքն էլ չգիտեր, միայն հայտնի էր, որ դա մի մականուն է նրա ծագումը և ազգատոհմը թաքցնելու համար: Նա մեր քաղաքի բնիկներից չէր, ո՞րտեղացի էր, – ոչ ոք չգիտեր, միայն ասում էին, մի անգամ հայտնվեցավ մեր քաղաքում մի անծանոթ կին և բերեց իր հետ փոքրիկ Կարոյին, որին կոչում էր իրա թոռը: Զումրուդը-այսպես էր կնոջ անունը – հմուտ էր ժողովրդական բժշկության, այդ արհեստով փող էր վաստակում, ապրում էր ինքը և սնուցանում էր իր որբ թոռնիկին
7 марта 2021

Поделиться

Տներից բուրում էր խնկի և կնդրակի անուշահոտությունը. ամբողջ օդը լցված էր այդ սրբազան բուրմունքով: Երբեմն իմ ականջին զարկում էին ուրախ բացականչություններ. «Քրիստոս հարեավ ի մեռելոց»… այո՛, հարյա՜վ սիրո և խաղաղության աստվածը… Բայց ո՞րտեղ էր սերը, ո՞րտեղ էր խաղաղությունը, ո՞րտեղ էր եղբայրությունը, – ես իմ կյանքի մեջ այդ բաները ոչ մի տեղ չէի տեսել…
7 марта 2021

Поделиться

միայն պատմում էին, թե նրա խելագարության պատճառը եղել էր նույնիսկ հայրը: Ստեփանը ինձ նման չար և անհանգիստ տղա էր. մի օր, հայրը բարկանալով նրա վրա, կամեցել էր «խրատել» և այս պատճառով կախ էր տվել ջրհորի մեջ, – ասում էին, այն օրից խեղճ Ստեփանին պատահել էր այդ դժբախտությունը: Պատմում էին, որ դևերը այնտեղ զարկել էին Ստեփանին, որովհետև ջրհորը միշտ լիքն է լինում դևերով
7 марта 2021

Поделиться

Որդին – Ստեփանը – վարժապետիս երեխաների անդրանիկն էր. դա մի սիրուն տղա էր, որ ամենևին նման չէր մորը: Միշտ լուռ, միշտ, մունջ, գունաթափ դեմքով և մարած աչքերով Ստեփանը մի ապուշ երեխա էր
7 марта 2021

Поделиться

Վարժապետիս ընտանիքը կազմում էին երեք հոգի` կինը, որդին և փոքրիկ Սոնան: Նրա կնոջը կոչում էին Գյուլ-Ջհան: Չնայելով իր գեղեցիկ անվանը, որ նշանակում է աշխարհի վարդը, երեցկինը աշխարհի ամենաայլանդակ արարածներից մեկն էր: Այսուամենայնիվ տեր հայրը, եթե չասենք սիրում էր, բայց բավականին հարգում էր նրան
7 марта 2021

Поделиться

Бесплатно

5 
(7 оценок)
Читать книгу: «Կայծեր Մաս 1»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно