Цитаты из книги «Կայծեր Մաս 1» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 1

Цитаты из книги «Կայծեր Մաս 1»

99 
цитат

մարմնի անդամները դողդողում էին, և կատաղի կերպարանքը ցույց էր տալիս, որպես թե նա տանջվում է մի աներևույթ զորությունից
6 декабря 2021

Поделиться

Բաժանվելով Հասոյից, ես գնում էի մի նեղ շավիղով, որ տանում էր դեպի փոքրիկ վտակը ձորի մեջ. այնտեղ արծաթափայլ ջրի կանաչ ափերը հովանավորում էին մի խումբ ծառեր, որոնք տարածել էին իրանց ստվերը մետաքսի պես փափուկ խոտերի վրա: Ես շտապեցի այնտեղ փոքր-ինչ ազատ շունչ քաշել
2 декабря 2021

Поделиться

Որովհետև ամբողջ աշխարհն իր փորի և քսակի համար է մտածում
14 марта 2021

Поделиться

դիվանխանա, այսինքն, դիվանատուն:
12 марта 2021

Поделиться

դալի քեշիշ» – որ նշանակում է գիժ տերտեր,
12 марта 2021

Поделиться

Բժիշկն երբ որ կամենում է բժշկել մի մարդու հիվանդությունը, նախ և առաջ պետք է ծանոթանա նրա մարմնի կազմվածքի հետ, – պատասխանեց նա: – Եվ մենք, եթե կամենում ենք մեր հայրենիքին որևիցե օգուտ մատուցանել, նախ և առաջ պետք է ճանաչենք նրան: Մեր ձիերը վրանի առջև կանգնած էին. ինձ համար պատրաստել էր տվել բեկը մինը իր ձիերից: Ես հայտնեցի նրան, թե ինչ պայմանով էի ընդունել ինձ ընծայած ձին հայ վրանաբնակների գլխավորից, և ավելացրի, թե ես այժմ իրավունք ունեի նրա տված պարգևը ինձ հետ տանել, որովհետև իմը չգտնվեցավ: Ուրեմն բեկին պետք չէր իր ձիերից մեկը անհանգիստ անել:
12 марта 2021

Поделиться

երկու բան չէ կարելի ուրիշին տալ հեծնելու համար, մեկը` կինը, մյուսը ձին»: Մեր որսորդությունը բավականին հաջող անցավ: Ես թեև ձիարշավի մեջ ցույց տվի իմ կատարյալ անկրթությունը, բայց որսորդության մեջ մի փոքր երեսս պարզացրի: Քրդերը, սովորած լինելով ավելի նիզակի, ատրճանակի և սրի կռիվներում, հրացան արձակելու և նպատակին դիպցնելու մեջ շատ վարժ չեն լինում: Ես քանիցս անգամ կարողացա վայր ձգել օդի մեջ թռչող կաքավին, կարողացա գետին գլորել նապաստակին իր փախչելու միջոցին, բայց նրանցից միայն երկուսին հաջողվեցավ այդ անել:
12 марта 2021

Поделиться

Բայց ի՞նչ է սովորեցնում իր զավակին հայ մայրը: Սովորեցնում է խոնարհ և համբերող լինել… Եվ ստրկությունը ուսանում է որդին օրորոցի մեջ…: «Խոնա՜րհ և համբերո՜ղ լինել»… գեղեցիկ խոսքեր են, քրիստոնեական ընկեր` հաշտության խոսքեր են: Բայց մենք բոլորովին ուրիշ աշխարհում ենք ապրում. մեզ դեռևս պետք է հետևել այն օրենքին, որ ասում է` «ակն ընդ ական»:
12 марта 2021

Поделиться

«Ազատությունը, ասում էր Ասլանը, գտնվում է ժողովրդական կենցաղավարության երկու ծայրերի մեջ, մեկում, երբ նա դեռ իր նահապետական պարզության մեջ է ապրում, մյուսում, երբ նա հասել է քաղաքակրթության լույսին: Այս երկու ծայրերի միջոցում տիրում է ստրկությունը»: –
12 марта 2021

Поделиться

Կինը այստեղ մարդ էր, իր բուն նշանակությամբ. նրա հարաբերությունները տղամարդի հետ ավելի ազատ էին: Նա մնացել էր իր նահապետական պարզության մեջ. նա դեռ չէր խարդախվել հարեմական սովորություններով, որպես Պարսկաստանի և Հայաստանի այլ կողմերի հայ կանայք, որոնք մահմեդականների ազդեցության տակ փոխել էին իրանց ազգային բնավորության իսկական հատկանիշները:
12 марта 2021

Поделиться

Бесплатно

5 
(7 оценок)
Читать книгу: «Կայծեր Մաս 1»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно