Цитаты из книги «Կայծեր Մաս 1» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 7

Цитаты из книги «Կայծեր Մաս 1»

99 
цитат

Կարոյի և նրա կուսակիցների նպատակը թվում էր ինձ ոչ միայն անգործադրելի. այլ որպես ցնորք, որպես հիվանդոտ երևակայության զառանցություն: Միթե կարելի՞ է գյուղացուն հանգստություն տալ, ազատել նրան աղայի ճանկերից, որի մեջ կա այնքան ուժ, որը վայելում է այնքան արտոնություններ: Եվ ինչո՞վ, ո՞րպես ապահովել մշակի ապրուստը, երբ ոչ մի օրենք չէր սահմանափակում աղայի կամայականությունը. երբ կառավարության ֆիրմաներն ևս մնում էին անզոր և չէին կարողանում աղաների բռնության առաջն առնել
8 марта 2021

Поделиться

Իսկ նրանց մի այսպիսի ներողամտությունը ավելի ծանր էր ինձ համար. ինձ բոլորովին վիրավորական էր թվում վշտացնել մեկին, և առանց փոխադարձ բավականություն տալու, վայելել նրա ներողամտությունը: Այդ մի տեսակ ողորմություն էր, իսկ ողորմություն խնդրել ես չէի ուզում:
8 марта 2021

Поделиться

Մարոն պատմեց, թե բաժանվելով ինձանից, նա իսկույն չդարձավ դեպի գյուղը, այլ բարձրանալով «Ծակ-քարի» գլխին, այնտեղից հետազոտում էր իմ ուղևորությունը: Նա տեսավ, դեռ ճանապարհի կեսը չհասած, ես խոտորվեցա ուղիղ շավիղից, որ տանում էր դեպի Խանա-Սորի ձորը
8 марта 2021

Поделиться

Եվ իրավ, մի՞թե հայ աղջիկը կամք ունի. մի՞թե նա իր զգացմունքների տերն է:
8 марта 2021

Поделиться

Այս կիսավայրենի ազգը, որ կառավարվում է իր բեկերով և շեյխերով, պահպանել է բոլոր բարբարոսական հատկությունները մի ժողովրդի, որ չէ խոնարհվում ոչ մի իշխանության, և իր ազատությունը գտնում է իր սրի և իր կոպիտ բռնակալական ուժի մեջ: Իսկ նույն բռնության անբախտ զոհը է մի ազգ, որ վաղուց կորցրել է իր սուրը, որի մեջ վաղուց սպանվել է ազատության և ինքնապաշտպանության ոգին, որ իր գլուխը ամենայն հնազանդությամբ խոնարհեցնում է ամեն մի անիրավ ձեռքի ներքո…
8 марта 2021

Поделиться

Բացի հայերից, Հաղբակա սարերի վրա թափառում են քրդերի զանազան խաշնարած ցեղեր, որոնք չունեն հաստատ բնակություն, այլ տարվա տաք ամիսները անցուցանում են բաց օդի տակ, իսկ ձմեռը զետեղվում են հայերի գյուղերում, և ամեն մի հայ ընտանիք պարտավորված է պահել մի քանի քուրդ գերդաստան նրանց անասունների հետ: Ծանրությունը և նեղությունը, որ կրում են հայերը այդ ինքնակոչ հյուրերից, հասնում է վերին աստիճանի անախոոժության: Թողնենք այն, որ տանտիրոջ կացարանն իր համար ևս նեղ և անբավական է, ուր մնաց որ նա ավելորդ մարդիկ ընդուներ յուր խրճիթի մեջ: Բայց անտանելին այն է, որ շատ անգամ ձմեռը տևում է ավելի երկար քան թե սովորականը, քուրդը սպառնում է իր պաշարը, այն ժամանակ հյուրընկալը պարտավոր է խնամել նորան և նրա անասուններին, մինչև սարերից ձյունը բարձրանա
8 марта 2021

Поделиться

Գեղեցիկ Մարոն հեռվից նայում էր հոր գգվանքին, կարծես, նա էլ ուզում էր մոտենալ ինձ, կարծես նրա փակված շրթունքի մեջ պահված էին ինձ համար մի քանի քաղցրիկ խոսքեր – «ես էլ ուրախ եմ, Ֆարհատ, շա՛տ ուրախ, քեզ տեսնելու համար»…: Բայց ոչ, հայ աղջկա ամոթխածությունը երկաթի փականք էր դրել նրա լեզվին, ես այս խոսքերը կարդում էի նրա ուրախությունից պայծառացած երեսի վրա:
8 марта 2021

Поделиться

Այդ խոսքերը զարթեցրին իմ հիմար գլխում մի միտք, որ մինչև այն րոպեն մնացել էր խուլ, անշարժ, անկերպարան: Մի՞թե իմ հոր արյունը նույնպես չէր բողոքում արդարության ատյանի առջև, մի՞թե նա գերեզմանից չէր կոչում որդուն վրեժխնդիր լինել: Թուրքը թուրքի հետ գրազ եկավ և իր սրի զորությունը փորձելու համար, մի հարվածով կտրեց իմ հոր պարանոցը և ստացավ մի ֆինջան զահվե… Ո՜րքան նախատինք, ո՜րքան ցածություն էր այդ, իր կյանքով լինել առարկա մի այդպիսի բարբարոսական կատակի…
8 марта 2021

Поделиться

Նա պատմեց, թե Կարոյի հայրը կոչվում էր Միր-Մարտո, նա պատկանում էր Ղարա-մելիքների ընտանիքին, որ սերված էր հայոց մի հին իշխանական տոհմից: Դարերի ընթացքում այդ տոհմի բախտը նույնքան փոփոխության է ենթարկվել, որքան փոփոխական, հեղհեղուկ է եղել Հայաստանի դրությունը
8 марта 2021

Поделиться

Ոչ այս և ոչ մյուսը, այլ ես կարծում եմ, որ ամեն երեխայի բնության մեջ կա այդ սերը, նախքան մարդ լինելը նա ձգտում է զինվոր լինել. և եթե վերջը հանգչում է նրա մեջ այդ զգացմունքը, դրա պատճառն է կյանքը և տարապայման կրթությունը…
7 марта 2021

Поделиться

Бесплатно

5 
(7 оценок)
Читать книгу: «Կայծեր Մաս 1»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

1
...
...
10