Цитаты из книги «Կայծեր Մաս 1» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 9

Цитаты из книги «Կայծեր Մաս 1»

99 
цитат

Բայց մի տառ, որին ես շատ սիրում էի, էր օն. ես նրան խիստ շուտ ճանաչեցի, որովհետև նա նման էր գեղեցիկ Սոնայի բոլորակ աչքերին… Նազելի՜ Սոնա, քո անունը հիշելու ժամանակ ես բոլո՜րը, բոլո՜րը մոռանում եմ, ինչ որ կրեցի այն դժոխքի մեջ… դու էիր իմ մխիթարությունը… դու էիր քաղցրացնում իմ տխուր ժամերի դառնությունը… Սոնան վարժապետիս աղջիկն էր: Ես իմ կյանքում չեմ տեսել մի այնպիսի. բարի և անմեղ բնավորություն: Պատահում էր, երբ վարժապետս ծեծում էր ինձ, Սոնան մի թաքուն տեղ նստած, լաց էր լինում: Խե՜ղճ աղջիկ, ի՞նչու էր լաց լինում նա:
7 марта 2021

Поделиться

Ես հիմար տղա չէի, ես շատ սրամիտ էի, երբ տատս մի հեքիաթ էր պատմում. ես միանգամից բոլորը սովորում էի. երբ մեր քաղաքում աշուղ էր գալիս, երգ էր երգում, վեպ էր պատմում, ես իսկույն սովորում էի: Իսկ դպրոցում ի՞նչու այնքան բթամտացա, ո՞րտեղ կորավ իմ սրամտությունը…
7 марта 2021

Поделиться

Մեր վարժապետը չարասիրտ մարդ չէր, ընդհակառակն, նա շատ բարի էր: Այս բոլոր խստությունները, այս բոլոր անգթությունները առաջ էին գալիս նրա մանկավարժական հասկացողությունից: Նա համոզված էր, որ առանց ծեծի, առանց տանջանքի աշակերտը ոչինչ չի սովորի: Նա այնքան հավատում էր իր ֆալախկային, որքան հավատում էր իր թիլիսմաններին և կախարդական արարողություններին, որոնցով հրաշքներ էր գործում…
7 марта 2021

Поделиться

Հարուստների որդիքը բացառություն էին կազմում դպրոցի խիստ կարգապահության մեջ. նրանց շատ բան ներվում էր. դասատան մեջ առաջին տեղումն էին նստացնում, իսկ դրսում նրանք անպատիժ էին մնում, երբ ծեծում էին իրանց աղքատ ընկերներին: Այսպիսիներից մեկն էր Ալո անունով մի տղա, որ մեր քաղաքի առաջին հարստի որդին էր. նրա հայրը արքունի փողերանոցի կապալառու էր: Այն ժամանակ Պարսկաստանի գլխավոր քաղաքներում դրամներ էին կտրում և կտրելու իրավունքը կառավարությունը կապալով տալիս էր մասնավոր անձինքներին: Ալոյի հայրը Խոյ քաղաքի փողերանոցի պետն էր, և այդ արտոնությունը սերունդից սերունդ, որպես մի առանձնաշնորհություն, տված էր նրանց տոհմին: Այս պատճառով այդ տոհմը կոչում էին «զառաբիներ»:
7 марта 2021

Поделиться

Մարոյի հորը կոչում էին Ավո – նրա իսկական անունը ես չգիտեի
7 марта 2021

Поделиться

էր առաջին կռանը, իսկույն շանթերի կոտորակների նման նրանք դուրս էին ցայտում և սփռվում էին դեպի ամեն կողմեր… Ուրիշ երեխաներ կարող էին վախենալ, բայց ես միշտ մի առանձին զվարճությամբ էի նայում այդ հրեղեն տարափի վրա: Ես մինչև անգամ սիրում էի մրրիկը, երբ երկինքը սարսափելի կերպով որոտում էր, երբ օդի մեջ տիրում էր մի սոսկալի ալեկոծություն և երբ կայծակը դուրս էր շողում մթին ամպերի միջից: Ինձ երևում էր, թե այնտեղ, երկնքի բարձրության մեջ, կատարվում է մի սաստիկ պատերազմ. հսկաները ահագին կռաններով փշրում էին ամպերը, ես լսում էի նրանց հարվածների ձայնը և տեսնում էի, թե որպես կայծերը հրեղեն օձերի նման դուրս էին ցայտում ամպերի միջից: Ինչո՞ւ օդի խաղաղ ժամանակը չէին հայտնվում նրանք, բայց երբ սկսվում էր փոթորիկը, երբ սկսվում էր տարերքի միմյանց հետ ընդհարումը, միմյանց հետ զարկվելը, – այն ժամանակ միայն հայտնվում էին երկնքի կայծերը: Ինձ թվում էր, թե այնտեղ կատարվում էր միևնույնը, ինչ որ կատարվում էր իմ քեռու դարբնոցի մեջ…
7 марта 2021

Поделиться

Նրա շուրջը լսելի են լինում ահագին կռանների դաշնակավոր ձայները. փուքսերը գոռում են, շիկացրած երկաթը դուրս են բերում քուրայի միջից, դնում են զնդանի վրա և մեծ-մեծ կռաններով կռում են – յուրաքանչյուր հարվածի հետ դուրս է ցայտում կայծերի մի ամբողջ հեղեղ: Չգիտեմ թե ինչո՞ւ այդ կայծերը իմ ամենափոքր հասակից միշտ մի առանձին կախարդական ազդեցություն ունեին իմ վրա. ես տեսնում էի նրանց մեջ մի անբացատրելի խորհուրդ, մի գաղտնիք, որը հասկանալ չէի կարող: Երկաթի մեջ թաքնված կայծերը դուրս էին ցայտում այն ժամանակ միայն, երբ սառն երկաթը սաստիկ ջերմացնում էին, և երբ սկսում էին ծեծել, հարվածել նրան: Երկաթի հանգիստ և խաղաղ դրության ժամանակ կայծերը, կարծես, քնած էին լինում. հենց որ տաքացնում էին երկաթը, հենց որ զարկում
7 марта 2021

Поделиться

Իսկ այժմ ոչ մի թուրք, ոչ մի պարսիկ, և ոչ մի քուրդ չէր համարձակվում իր վճարը չհատուցանել, որովհետև գիտեր, որ պետերը հարգում են, պաշտպանում են վարպետ Բաբային. այսպես էր իմ մեծ քեռու անունը:
7 марта 2021

Поделиться

Դրանից ավելի այլևս ի՞նչ կարող էր լինել, որ ազդեր որդու սրտի վրա, որ զուրկ չէր զգացմունքից, որ սկսել էր հասկանալ, թե ի՞նչ բան է բարբարոսությունը: Իմ հոր պարանոցի վրա կատարվել էր մի սոսկալի փորձ, որը եթե գործ դրված լիներ մի հավի, մի այծի և մինչև անգամ մի շան պարանոցի վրա, անտարակույս անպատիժ չէր մնալու չարագործը: Բայց հայ մարդը – գավուրը – ավելի ստոր էր այդ անասուններից: Նա տեր չուներ, նա գին չուներ. նրա հետ կարելի էր անել ամեն բան և անպատիժ մնալ…
7 марта 2021

Поделиться

«Ես տա՜րա… ես տարա՜»… Թուրքերի բազմությունը հավաքվում է նրա շուրջը, հետաքրքրությամբ հարցնում են, թե ի՞նչը տարավ. – «ընկերիս հետ վիճում էինք, – պատասխանում է եղեռնագործը, – նա ասում էր, թե իմ դաշույնը ավելի սուր է. իսկ ես ասում էի, թե իմն է ավելի սուր: Վճռեցինք փորձել այդ գավուրի պարանոցի վրա, գրազ գալով, թե մեզանից ով որ մի հարվածով կկտրե պարանոցը, մյուսը պետք է պարտավորվի իր հաշվով հյուրասիրել նրան մի ֆինջան քաղցր ղահվեով և մի նարգիլեով: Այժմ ես տարա»: Բազմությունը գովաբանում է սրիկայի քաջությունը, ասելով` «մաշալլա… մաշալլա»…
7 марта 2021

Поделиться

Бесплатно

5 
(7 оценок)
Читать книгу: «Կայծեր Մաս 1»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно