Цитаты из книги «Կայծեր Մաս 1» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 3

Цитаты из книги «Կայծեր Մաս 1»

99 
цитат

ժողովուրդը, ամբոխը նույնպես մի զորություն է: Նա երկար չէ կարող համբերել իրան ճնշող և ստրկացնող կոպիտ ձեռքին: Նա վերջապես պիտի խլրտի, պիտի խորտակե իր շղթաները և պիտի թոթափե բռնակալի լուծը: Րոպեն հասել է… այս դրության մեջն է այժմ մեր ժողովուրդը:
12 марта 2021

Поделиться

Մեր, տիրոջ մեղավոր ծառաներիս, ձեռքումը ոչինչ չկա. մենք ոչինչ չենք կարող անել: Ամեն ինչ, որ լինում է, աստուծո կամքովն է լինում. առանց նրա կամքին տերևն անգամ ծառից ցած չէ գալիս: Աստված է ստեղծել բոլոր արարածներին և նա է նշանակել բոլորի վիճակները: Օրինակ, եզին ստեղծել է, որ մարդու վարը վարե, ոչխարին ստեղծել է, որ մարդուն կաթ, կերակուր և հագուստ տա, ձիուն ստեղծել է, որ մարդու ծանրությունները տանե, – այսպես ամեն մեկին մի բանի համար է ստեղծել աստված: Բայց մարդը գայլից չէ կարող կաթ և բուրդ ստանալ, առյուծին չէ կարող ստիպել, որ իր վարը վարե, և արջին կարող չէ հրամայել, որ իր ծանրություները տանե: Դրանք գազաններ են. դրանց մյուս անասունների համար որպես պատիժ ստեղծել է աստված: Դրանք պետք է հափշտակեն, կեղեքեն, մյուսների մսով և արյունով կերակրվեն:
9 марта 2021

Поделиться

Ավազակի հետ պետք է ավազակ լինել. ավազակի հետ չէ կարելի ճգնավորի պես վարվել: Երբ որ քուրդն իր սրով և նիզակով դիմում է մեզ վրա, երբ որ նա գալիս է մեր տունը քանդելու, մեր կայքը հափշտակելու, մեր ընտանիքն անպատվելու, մեզ պետք չէ խաչով և ավետարանով դուրս գալ նրա առաջը, այլ մեզ պետք է նույնպես սրով պաշտպանել մեր պատիվը:
9 марта 2021

Поделиться

Հայը միշտ սիրում է նմանել: Նա չէ պահպանում իր ինքնուրույն, հատկանիշ առանձնությունները:
9 марта 2021

Поделиться

Հայկական աղջկա սրտի մեջ կա մի բան, կատարյալ հրեշտակային, որ մնում է միշտ անհասկանալի հասարակ մահկանացուների համար: Նա այնպես մաքուր և սրբազան է, որպես մի անարատ աստվածություն. նա արտափայլում է իր ջերմ լուսով, նա բուրում է իր անուշ հոտավետությամբ, բայց նա միշտ մնում է անշոշափելի…
9 марта 2021

Поделиться

Հայերի մեջ անեծք է դարձել ասելը – «տիրամոր յարան (խոցը) ընկնի քո վրան»
9 марта 2021

Поделиться

Հայը շո՜ւն է, հենց որ հաչե, գլխին խփի՛ր, ձենը կկտրե…
9 марта 2021

Поделиться

Ախար, քրդերը ամենն այսպես են, հենց որ նրանցից վախենում ես, գլխիդ նստում են: Մի անգամ ձեռքիդ ուժը ցույց տվեցիր, էլ մոտ չեն գա: Այն օրից մեր հավերից և ոչ մեկը չի կորել: Է՜հ, ինչքան խոսեցի ես… հիմա դու կասես` կոտրած ջաղացի պես չըխկչըխկում է…
8 марта 2021

Поделиться

«Իսկ դու, ծերունի ընկեր, այս նամակը քեզ հասածին պես, կգնաս եզիդիների ցեղապետ Միր-Մասումի մոտ. դա քո հին բարեկամն է, այս պատճառով որոշվեցավ, որ դու կապես նրա հետ հարկավորած պայմանները: «Անտառը կոտորող կացինի կոթը փայտից են շինում»: Քուրդը քրդի դեմ – մի լավ գործիք է մեր ձեռքում:
8 марта 2021

Поделиться

Հայը ամեն բանի համբերում է, ամեն թշվառություն տանում է, բայց նա համբերել չէ կարող, երբ բռնաբարվում է նրա եկեղեցին, նրա միակ սրբարանը: Եկեղեցին հայի կյանքի նպատակն է և նրա բարձրագույն իդեալը:
8 марта 2021

Поделиться

Бесплатно

5 
(7 оценок)
Читать книгу: «Կայծեր Մաս 1»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно