Цитаты из книги «Դավիթ Բեկ» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 3

Цитаты из книги «Դավիթ Բեկ»

116 
цитат

Երբ Դավիթ բեկը հայտնվեցավ, Սյունյաց աշխարհի պետերից երկու մարդ միայն չմիացան նրա հետ. մեկը Տաթևի մելիք Դավիթ ուրացողը, մյուսը, Արծվանիկի մելիք Ֆրանգյուլ ուրացողը: Երկուսն էլ Ֆաթալի խանի գործիքները, նրա չար արբանյակներն էին:
5 апреля 2021

Поделиться

Ծերունի իմամը իր դերվիշի հրաշալի մաջուններով աշխատում էր վերադարձնել իր մանկությունը, որ մելիքի գեղեցիկ աղջկա ամուսինը դառնա: Բայց մաջունները չօգնեցին, իմամը մեռավ, և օրիորդը թեև ազատվելով փտած ծերուկի կինը լինելուց, բայց նրա հայրը Ֆաթալ խանի հետ իր հարաբերությունները միշտ բարեկամական պահելու համար, իր աղջկան տվեց նրա եղբայր Աղասի խանին: Դրանով նրա աստիճանը բարձրացավ, բացի մելիքությունից, ստացավ խանի մոտ նազիրի պաշտոնը:
5 апреля 2021

Поделиться

Ընթերցողը հիշում է, որ մելիք Ֆրանգյուլը Բարգյուշատի կառավարությունը ստանալու համար, Չալաբիան կոչված թյուրք ցեղի իմամի մոտ ընդունեց մահմեդականություն և իր աղջիկը խոստացավ նրան կնության տալ: Իմամի միջնորդությամբ Ֆաթալի խանից ստացավ նա Բարգյուշատի մելիքությունը:
5 апреля 2021

Поделиться

Տեսնո՞ւմ եք այս ամրոցի ավերակները, որ երևում են ձորի մյուս կողմում. – դրանք մի ժամանակ շեն էին և պատկանում էին հենց այդ դավաճանին: Երբ նրան սպանեցին, ամրոցն էլ քանդեցին: – Ովքե՞ր քանդեցին:
5 апреля 2021

Поделиться

Դա մելիք Ֆրանգյուլ դավաճանի գերեզմանն է. հենց այստեղ սպանեցին նրան, այստեղ էլ թաղեցին: Նրա դիակը թույլ չտվեցին թաղել հասարակաց հանգստարանում, ննջեցյալների հանգիստը չպղծելու համար:
5 апреля 2021

Поделиться

Դա Ասլամազ-Կուլի խանի վեզիրն է, այն բռնապետի, որը իր ամրոցով այս գիշեր ցնդեց օդի մեջ:
5 апреля 2021

Поделиться

Ոչ ոք այնքան չէ վնասել հայոց հայրենիքին, որքան մեր արյունակից դավաճանները, որոնք մեզ թողնելով, անցան թշնամու կողմը: Ինչի՞ց է այդ: Դժվար է հասկանալ, բայց դժբախտաբար այդպես է…
5 апреля 2021

Поделиться

Այդ անկարելի բան է, – ասաց վեզիրը դառն ժպիտով: – Իսլամը չէ հպատակում, իսլամը տիրում է, իշխում է…
5 апреля 2021

Поделиться

Ձեզ կրթելու համար հարկավոր էր նախ ձեր ձեռքից խլել սուրը և նրա փոխարեն տալ գիրքը: Այդ անելու համար մենք բավական ուժ և պատրաստականություն չունեինք:
5 апреля 2021

Поделиться

Դուք մի մոռացեք, որ դուք մի գաղթական հյուր եք մեր երկրում, այն անշնորհակալ հյուրերից մեկը, որ տան տիրոջը սպանում է, իսկ ինքը սկսում է տաքանալ նրա օջախի կրակովը:
5 апреля 2021

Поделиться

Бесплатно

4.57 
(23 оценки)
Читать книгу: «Դավիթ Բեկ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно