Цитаты из книги «Դավիթ Բեկ» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 2

Цитаты из книги «Դավիթ Բեկ»

116 
цитат

Նրա երկու հավատարիմ, անբաժան զինակրները` Ջումշուդը և Աղասին դրսում սպասում էին իրանց պարոնին: Երբ նա հայտնվեցավ, զինակրներից մեկը նրա առջև ընկած, մյուսը ետևից գնալով, առաջնորդեցին նրան դեպի իր վրանը: Մթին գիշեր էր: Նորածին լուսինը վաղուց արդեն մայր էր մտել: Նրանք անցան բանակի միջով և եկան այնտեղ, ուր զետեղված էր երիտասարդ իշխանի զորախումբը: Նա մտավ իր վրանը և հրամայեց լապտերը վառեն: Հետո նստեց թանձր թաղիքի վրա, որով ծածկված էր վրանի հատակը: Լապտերի աղոտ լույսի առջև նրա մռայլված դեմքը ավելի սարսափելի էր: Նա թիկն տվեց մի յախթանի, որ պարունակում էր իր մեջ նրա զինվորական պարագայքը:
6 апреля 2021

Поделиться

Իշխան Շահումյանը Թորոսի քրոջ որդին էր. մանկությունից զրկված լինելով հորից, և մեծանալով իր քեռու խնամակալության ներքո, ստացել էր նրա մոտ ավելի համարձակություն:
6 апреля 2021

Поделиться

Երբ նրանց հաղթության համբավը կլսենք, այնուհետև մեր ամենաթանկագին զարդը կլինի նրանց քաջությունը: Ը Վանքը մերկանում
6 апреля 2021

Поделиться

Այն օրից, որ մենք բաժանվեցանք Սյուրիի հետ, անցել է տասնևյոթ տարի. դա մի նշանավոր թիվ է կնոջ հասակի համար: Սյուրին այժմ կորցրել է իր մանկական թարմությունը. նա տարիքն առած կին է, բայց առաջվա նման նույնպես գեղեցիկ է նա, նույնպես հրապուրիչ է, միայն հասունացած կնո
5 апреля 2021

Поделиться

Մելիքը մատնեց մահմեդականի ձեռքը այդ քրիստոնեական վաղեմի սրբավայրը, մի լոկ նպատակի համար, որ նրան իր մոտ պահե, որ պատահած ժամանակ կարողանա նրա ուժերից օգուտ քաղել:
5 апреля 2021

Поделиться

Խանը շինեց իր հիանալի ամառանոցը հայոց վանքի քարերով և մի հարուստ հայից հափշտակած փողերով: Այդ հայի անունն էր Խոջա-Օհան, որը բնակվում էր իր հիմնած սեփական գյուղում, որ իր անունով կոչվում էր Խոջահան: Խոջա-Օհանը մի երևելի վաճառական էր, խանը մեղադրեց նրան այն հանցանքի մեջ, իբր թե նա հեռու երկրներից զենքեր է
5 апреля 2021

Поделиться

Նա, իրավ է, փշրեց մեր երկրի նշանավոր բռնապետներից մեկի` Ասլամազ-Կուլի խանի զորությունը, բայց դեռ ամենահրեշավոր վիշապը մնում է, որի գլուխը նույնպես պետք է խորտակել: Այդ վիշապը Ֆաթալի խանն է, որ նստած է մեր երկրի սրտի մեջ, իսկ ես – նրա աջ ձեռքն եմ: Առանց ինձ նա ոչինչ է, իսկ առանց նրան ես ոչինչ եմ: Մեր երկուսի միավորությունը կազմում է մի սարսափելի ամբողջ, որի առջև կոչնչանա Բեկի բոլոր զորությունները: Բայց մի՞թե աստված և նրա սուրբերը կներեն ինձ, եթե ես միանամ օտարի հետ և պատերազմեմ իր հայրենիքի փրկիչների դեմ: Մի՞թե ապագա սերունդը մինչև հավիտյան անեծքով և նախատինքով չի դատապարտի իմ հիշատակը: Ոչ, ես ուրացողի անունը կրեցի, բայց դավաճանի անուն ժառանգել չեմ ցանկանա: Կգնամ Բեկի և Ներսիս սրբազանի մոտ, կչոքեմ նրանց առջև ու կասեմ. «Ընդունեցեք ձեր անառակ որդուն. կորած էի` գտնվեցա, մեռած էի` կենդանացա…»:
5 апреля 2021

Поделиться

Նպատակը նրա մեջ արդարացնում էր ամեն տեսակ միջոցներ: Նրանց հարկավոր էր պահպանել իր տոհմային ժառանգությունը` Բարգյուշատի գավառի իշխանությունը: Դրա համար պետք էր գրավել երկու հզոր դաշնակիցներ, որպես էին` Ֆաթալի խանը և նրա եղբայր Աղասի խանը: Նա գրավեց նրանց, մեկի համար ուրանալով իր կրոնը, իսկ մյուսին տալով իր աղջիկը: Բայց իբրև հայ, նա ցանկանում էր Հայաստանի բարին, ցանկանում էր, որ այդ երկիրը ազատ լինի, բախտավոր լինի, ցանկանում էր, որ նա ունենա իր հայ իշխողը, բայց այդ իշխողը լինի ոչ այլ ոք, բայց միայն – ինքը: Ահա այստեղ էր հասնում նրա փառասիրությունը:
5 апреля 2021

Поделиться

Նպատակը նրա մեջ արդարացնում էր ամեն տեսակ միջոցներ:
5 апреля 2021

Поделиться

Ինքը Բեկը Մխիթար սպարապետի և Ներսես սրբազանի հետ գնացին Որոտնա բերդի վրա: Մելիք-Փարսադանին, Ավթանդիլ գնդապետին և Պապ զորապետին ուղարկեցին դեպի Գենվազի կողմերը: Մեղրին տիրելու համար: Իսկ Թորոս իշխանին ուղարկեցին դեպի մեր կողմը:
5 апреля 2021

Поделиться

Бесплатно

4.57 
(23 оценки)
Читать книгу: «Դավիթ Բեկ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно