Դուք մի մոռացեք, որ դուք մի գաղթական հյուր եք մեր երկրում, այն անշնորհակալ հյուրերից մեկը, որ տան տիրոջը սպանում է, իսկ ինքը սկսում է տաքանալ նրա օջախի կրակովը:
Ճակատագիրը, կարծես, վճռել էր մինչև վերջին ծայրը ստորացնել նրան, քամել տալ նրան դժբախտության մրուրը մինչև վերջին կաթիլը, և զգալ տալ նրան իր ոչնչությունը…
Հալիձորի գետի վերին կողմից Մխիթար սպարապետը, իսկ ներքին կողմից` Բեկը: – Այդ միայն սատանան կարող է ջոկել քրիստոնյայի և մահմեականի թնդանոթի ձայների զանազանությունը, – պատասխանեց Բայինդուր իշխանը մրթմրթալով: