Րաֆֆի — лучшие цитаты из книг, афоризмы и высказывания
  1. Главная
  2. Библиотека
  3. ⭐️Րաֆֆի
  4. Цитаты из книг автора

Цитаты из книг автора «Րաֆֆի»

275 
цитат

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Իսկ այժմ ոչ մի թուրք, ոչ մի պարսիկ, և ոչ մի քուրդ չէր համարձակվում իր վճարը չհատուցանել, որովհետև գիտեր, որ պետերը հարգում են, պաշտպանում են վարպետ Բաբային. այսպես էր իմ մեծ քեռու անունը:
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Դրանից ավելի այլևս ի՞նչ կարող էր լինել, որ ազդեր որդու սրտի վրա, որ զուրկ չէր զգացմունքից, որ սկսել էր հասկանալ, թե ի՞նչ բան է բարբարոսությունը: Իմ հոր պարանոցի վրա կատարվել էր մի սոսկալի փորձ, որը եթե գործ դրված լիներ մի հավի, մի այծի և մինչև անգամ մի շան պարանոցի վրա, անտարակույս անպատիժ չէր մնալու չարագործը: Բայց հայ մարդը – գավուրը – ավելի ստոր էր այդ անասուններից: Նա տեր չուներ, նա գին չուներ. նրա հետ կարելի էր անել ամեն բան և անպատիժ մնալ…
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
«Ես տա՜րա… ես տարա՜»… Թուրքերի բազմությունը հավաքվում է նրա շուրջը, հետաքրքրությամբ հարցնում են, թե ի՞նչը տարավ. – «ընկերիս հետ վիճում էինք, – պատասխանում է եղեռնագործը, – նա ասում էր, թե իմ դաշույնը ավելի սուր է. իսկ ես ասում էի, թե իմն է ավելի սուր: Վճռեցինք փորձել այդ գավուրի պարանոցի վրա, գրազ գալով, թե մեզանից ով որ մի հարվածով կկտրե պարանոցը, մյուսը պետք է պարտավորվի իր հաշվով հյուրասիրել նրան մի ֆինջան քաղցր ղահվեով և մի նարգիլեով: Այժմ ես տարա»: Բազմությունը գովաբանում է սրիկայի քաջությունը, ասելով` «մաշալլա… մաշալլա»…
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Ես երբեք չեմ կարող մոռանալ մորս արտասվալի աչքերը, երբ առաջին անգամ, ինձ և երկու քույրերիս իր հետ առնելով, գնացինք դաշտը, հնձած արտերից թափված հասկերը հավաքելու: Դա մուրացկանության առաջին քայլն է, որին ենթարկվում է պատվավոր աղքատը: Մենք մի ժամանակ արտեր ունեինք, հունձք ունեինք, և մեր հունձը հավաքելուց հետո խուրձերից ընկած հասկերը թողնում էինք աստուծու աղքատներին և երկնքի թռչուններին: Բոլո՜րը կորցրինք, և այժմ ստիպված էինք ուրիշի արտերից հասկաքաղ1 անել…
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Նա ամեն հույս դրած էր իր աշխատող ձեռքերի և աստծո վրա: Բայց աստված շատ անգամ թույլ է տալիս, որ դժբախտությունը մինչև վերջին ծայր տանջե մարդուն: Այդ անում է նա, որպես ասում են, արարածների համբերությունը փորձելու համար: Մորս համբերությունը երկաթի ամրություն ուներ: Բայց երկաթն էլ փշրվում է, երկաթն էլ խորտակվում է…
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Այս քաղաքում բնակվում էին չորս ազգություններ` հայ, թուրք, ասորի և հրեա.
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Քեռուս տունը, ուր տեղափոխվեցանք մենք, մեզ հասած դժբախտությունից հետո, գտնվում էր Քոհնա – Շահարում: Քոհնա – Շահար նշանակում է հին քաղաք. այսպես կոչում էին նրան Սալմաստա նոր քաղաքից որոշելու համար, որի անունը Դիլիման էր
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
«Ահա, ինձ նման միշտ գերի և ստրուկ կմնաք դուք, որովհետև ձեր թագավորին գերության մատնեցիք»…
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Իսկ այդ բոլոր հնությունների մեջ իմ ուշադրությունը գրավում էր մեկը. դա Փիրչավուշ լեռան ժայռերից մեկի վրա քանդակած, պատմական մի անցքի տխուր նկարագիրն էր
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Պարսկաստանի Ատրպատական կոչված նահանգի ամենահարուստ գավառներից մեկն է Սալմաստը: Նա բռնում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերը, և շրջապատված լեռների ալիքավոր բարձրությամբ, կազմում է մի գեղեցիկ, բոլորակ հովիտ, որ ոռոգվում է Սոլա գետով: Այդ գետը Սալմաստա Նեղոսն է, որի բազմաթիվ ճյուղերի վրա, մինը մյուսի մոտ, շարված են մեծ և փոքրիկ գյուղեր, որոնց գեղեցիկ երևույթը ամենևին չէ համապատասխանում աղքատ բնակիչների անմխիթար վիճակին:
7 марта 2021

Поделиться