Րաֆֆի — лучшие цитаты из книг, афоризмы и высказывания
  1. Главная
  2. Библиотека
  3. ⭐️Րաֆֆի
  4. Цитаты из книг автора

Цитаты из книг автора «Րաֆֆի»

275 
цитат

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
միայն պատմում էին, թե նրա խելագարության պատճառը եղել էր նույնիսկ հայրը: Ստեփանը ինձ նման չար և անհանգիստ տղա էր. մի օր, հայրը բարկանալով նրա վրա, կամեցել էր «խրատել» և այս պատճառով կախ էր տվել ջրհորի մեջ, – ասում էին, այն օրից խեղճ Ստեփանին պատահել էր այդ դժբախտությունը: Պատմում էին, որ դևերը այնտեղ զարկել էին Ստեփանին, որովհետև ջրհորը միշտ լիքն է լինում դևերով
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Որդին – Ստեփանը – վարժապետիս երեխաների անդրանիկն էր. դա մի սիրուն տղա էր, որ ամենևին նման չէր մորը: Միշտ լուռ, միշտ, մունջ, գունաթափ դեմքով և մարած աչքերով Ստեփանը մի ապուշ երեխա էր
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Վարժապետիս ընտանիքը կազմում էին երեք հոգի` կինը, որդին և փոքրիկ Սոնան: Նրա կնոջը կոչում էին Գյուլ-Ջհան: Չնայելով իր գեղեցիկ անվանը, որ նշանակում է աշխարհի վարդը, երեցկինը աշխարհի ամենաայլանդակ արարածներից մեկն էր: Այսուամենայնիվ տեր հայրը, եթե չասենք սիրում էր, բայց բավականին հարգում էր նրան
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Բայց մի տառ, որին ես շատ սիրում էի, էր օն. ես նրան խիստ շուտ ճանաչեցի, որովհետև նա նման էր գեղեցիկ Սոնայի բոլորակ աչքերին… Նազելի՜ Սոնա, քո անունը հիշելու ժամանակ ես բոլո՜րը, բոլո՜րը մոռանում եմ, ինչ որ կրեցի այն դժոխքի մեջ… դու էիր իմ մխիթարությունը… դու էիր քաղցրացնում իմ տխուր ժամերի դառնությունը… Սոնան վարժապետիս աղջիկն էր: Ես իմ կյանքում չեմ տեսել մի այնպիսի. բարի և անմեղ բնավորություն: Պատահում էր, երբ վարժապետս ծեծում էր ինձ, Սոնան մի թաքուն տեղ նստած, լաց էր լինում: Խե՜ղճ աղջիկ, ի՞նչու էր լաց լինում նա:
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Ես հիմար տղա չէի, ես շատ սրամիտ էի, երբ տատս մի հեքիաթ էր պատմում. ես միանգամից բոլորը սովորում էի. երբ մեր քաղաքում աշուղ էր գալիս, երգ էր երգում, վեպ էր պատմում, ես իսկույն սովորում էի: Իսկ դպրոցում ի՞նչու այնքան բթամտացա, ո՞րտեղ կորավ իմ սրամտությունը…
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Մեր վարժապետը չարասիրտ մարդ չէր, ընդհակառակն, նա շատ բարի էր: Այս բոլոր խստությունները, այս բոլոր անգթությունները առաջ էին գալիս նրա մանկավարժական հասկացողությունից: Նա համոզված էր, որ առանց ծեծի, առանց տանջանքի աշակերտը ոչինչ չի սովորի: Նա այնքան հավատում էր իր ֆալախկային, որքան հավատում էր իր թիլիսմաններին և կախարդական արարողություններին, որոնցով հրաշքներ էր գործում…
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Հարուստների որդիքը բացառություն էին կազմում դպրոցի խիստ կարգապահության մեջ. նրանց շատ բան ներվում էր. դասատան մեջ առաջին տեղումն էին նստացնում, իսկ դրսում նրանք անպատիժ էին մնում, երբ ծեծում էին իրանց աղքատ ընկերներին: Այսպիսիներից մեկն էր Ալո անունով մի տղա, որ մեր քաղաքի առաջին հարստի որդին էր. նրա հայրը արքունի փողերանոցի կապալառու էր: Այն ժամանակ Պարսկաստանի գլխավոր քաղաքներում դրամներ էին կտրում և կտրելու իրավունքը կառավարությունը կապալով տալիս էր մասնավոր անձինքներին: Ալոյի հայրը Խոյ քաղաքի փողերանոցի պետն էր, և այդ արտոնությունը սերունդից սերունդ, որպես մի առանձնաշնորհություն, տված էր նրանց տոհմին: Այս պատճառով այդ տոհմը կոչում էին «զառաբիներ»:
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Մարոյի հորը կոչում էին Ավո – նրա իսկական անունը ես չգիտեի
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
էր առաջին կռանը, իսկույն շանթերի կոտորակների նման նրանք դուրս էին ցայտում և սփռվում էին դեպի ամեն կողմեր… Ուրիշ երեխաներ կարող էին վախենալ, բայց ես միշտ մի առանձին զվարճությամբ էի նայում այդ հրեղեն տարափի վրա: Ես մինչև անգամ սիրում էի մրրիկը, երբ երկինքը սարսափելի կերպով որոտում էր, երբ օդի մեջ տիրում էր մի սոսկալի ալեկոծություն և երբ կայծակը դուրս էր շողում մթին ամպերի միջից: Ինձ երևում էր, թե այնտեղ, երկնքի բարձրության մեջ, կատարվում է մի սաստիկ պատերազմ. հսկաները ահագին կռաններով փշրում էին ամպերը, ես լսում էի նրանց հարվածների ձայնը և տեսնում էի, թե որպես կայծերը հրեղեն օձերի նման դուրս էին ցայտում ամպերի միջից: Ինչո՞ւ օդի խաղաղ ժամանակը չէին հայտնվում նրանք, բայց երբ սկսվում էր փոթորիկը, երբ սկսվում էր տարերքի միմյանց հետ ընդհարումը, միմյանց հետ զարկվելը, – այն ժամանակ միայն հայտնվում էին երկնքի կայծերը: Ինձ թվում էր, թե այնտեղ կատարվում էր միևնույնը, ինչ որ կատարվում էր իմ քեռու դարբնոցի մեջ…
7 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Նրա շուրջը լսելի են լինում ահագին կռանների դաշնակավոր ձայները. փուքսերը գոռում են, շիկացրած երկաթը դուրս են բերում քուրայի միջից, դնում են զնդանի վրա և մեծ-մեծ կռաններով կռում են – յուրաքանչյուր հարվածի հետ դուրս է ցայտում կայծերի մի ամբողջ հեղեղ: Չգիտեմ թե ինչո՞ւ այդ կայծերը իմ ամենափոքր հասակից միշտ մի առանձին կախարդական ազդեցություն ունեին իմ վրա. ես տեսնում էի նրանց մեջ մի անբացատրելի խորհուրդ, մի գաղտնիք, որը հասկանալ չէի կարող: Երկաթի մեջ թաքնված կայծերը դուրս էին ցայտում այն ժամանակ միայն, երբ սառն երկաթը սաստիկ ջերմացնում էին, և երբ սկսում էին ծեծել, հարվածել նրան: Երկաթի հանգիստ և խաղաղ դրության ժամանակ կայծերը, կարծես, քնած էին լինում. հենց որ տաքացնում էին երկաթը, հենց որ զարկում
7 марта 2021

Поделиться