Վահան Թոթովենց — лучшие цитаты из книг, афоризмы и высказывания

Цитаты из книг автора «Վահան Թոթովենց»

24 
цитаты

«Հիսուն գիրեմ մսի համար քաղաքի մեջ խայտառակ եղա»։
26 марта 2021

Поделиться

Ուզում եմ, որ ամեն ինչ կանգ առնի, ինչպես որ կա՝ երկինքն աստղերով, հողը՝ հասկերով, լռությունն իր ջինջ կապույտով։
26 марта 2021

Поделиться

Ջիղը՝ ահա իմ հորաքրոջ էությունը։ Ջիղը միայն սրունքների վրա չէր, որ ազդում էր, ջիղն էր, որ կառավարում էր նրա մարդկային ողջ կյանքը։
26 марта 2021

Поделиться

բարձրացել։ – Հակոբը եկե՞ր է, հա՞․․․ – հարցն ում էին ծանոթները մորս։ Մայրս պատասխանում
5 августа 2020

Поделиться

բարձրացել։ – Հակոբը եկե՞ր է, հա՞․․․ – հարցն ում էին ծանոթները մորս։ Մայրս պատասխանում
5 августа 2020

Поделиться

Լավ հիշում եմ, մի օր պապս բարձրացել էր սանդուղքների վրա և ուզում էր մի մեծ մեխ խփել պատին։ Ինչ֊որ մի բան էին ուզում կախ տալ։ Տատս ցանկանում էր, որ մեխն ամուր խփվի,բայց որպեսզի ամուր խփել տա, ներքևից պապլիս խորհուրդ տվեց մեխը թույլ խփել։ Պապս, հակառակն անելու համար, ամբողջ ուժով խփեց մեխին, և մեխը գրեթե թաղվեց պատի մեջ, այսպիսով, տատս անել տվեց իր ցանկացածը և քթի տակ մանրիկ ժպտաց։
25 марта 2020

Поделиться

Եկեղեցում, երբ քահանան տեսներ, որ հաջի Առաքել աղան եկեղեցումն է, ոչ մի աղոթք չէր կրճատում, որովհետև պապս, նույն հաջի Առաքել աղան, իր կանգնած տեղից բարձրաձայն շարունակում էր կրճատված աղոթքը։ Պատահեց մի անգամ, որ քահանան, գիտենալով հանդերձ, որ հաջի Առաքել աղան եկեղեցումն է, կրճատեց մի աղոթք, պապս շարունակեց, քահանան ականջ չկախեց, պապս ավելի բարձրաձայն և ավելի համառորեն շարունակեց, խանգարելով քահանայի մտադրությունը՝ այդ օրը մի քիչ ավելի շուտ վերջացնելու ժամերգությունը։ Բայց սրանով չվերջացավ, պապս սպասեց, որ քահանան դուրս գա եկեղեցուց։
25 марта 2020

Поделиться

Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան
25 марта 2020

Поделиться

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով
24 марта 2020

Поделиться

կնիկներուն երես չեն տար, ժամուն մեջ չեն թողուր, որ կնիկները խորան ելլեն, կնիկ ըսվածը շատ մեղքեր ունի, աշխըրքիս շատ մեղքը կնիկներուն վզին է։ Ես քըզի ըսեմ ատ պատմությունը, դուն մարդու բան մի ըսեր։ Եվան չափան օինի հաներ6 է, Աստուծո խոշին չի եկեր, ինչու որ դահա Աստված պսակի հրաման չէր տվեր. Եվան չի համբերեր, գացեր մտեր է Ադամին ծոցը, Աստված ըլ բարկցեր է, անիծեր ու դրախտեն դուրս քշեր։ Օձը կնկան միջի կրակն է, քա՜, հեչ տեսե՞ր ես, որ էրիկ մարդը կնկա ձեռք դպցնի, մինչև կնիկը պոչը չխաղցնե։ Աչքը քոռնա Եվային, առանց պսակի չափան օինի հանեց և մեզ ըլ ձգեց այս կրակին մեջ, թող քիչ մ՚ըլ համբերեր, Աստված պսակի հրաման կուտար, էն ատենը թող մտնար էրկան ծոցը, զաթեն ուրիշ կնիկ ըլ չիկար, որ ձեռքեն առներ, մեկ մը ինք, մեկ ըլ Ադամն էին ամբողջ աշխրքի մեջ։
24 марта 2020

Поделиться