Цитаты из книги «Վերք Հայաստանի» Խաչատուր Աբովյան📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 1

Цитаты из книги «Վերք Հայաստանի»

12 
цитат

Ո՛վ թուր, ունի, առաջ ի՛մ գլխիս խփի, ի՛մ սիրտս խրի, ապա թե ո՛չ` քանի բերնումս լեզու կա, փորումս՝ սիրտ, ես լեղապատառ ձեն կտամ. – էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում
9 февраля 2020

Поделиться

Հայաստան հրեշտակի պես առաջիս կանգնել, ինձ թև էր տալիս: Ծնող, տուն, երեխայություն, ասած, լսած բաներ` էնպես էին կենդանացել, որ էլ աշխարքը միտքս չէ՛ր գալիս: Ինչ խուլ, կորած, մոլորած մտքեր ունեի, բոլոր բացվել, ետ էին եկել: Նոր էի իմանում, որ գրաբառ ու ուրիշ լեզվներ մինչև էն սհաթը միտքս փակել, բխովել էին:
13 февраля 2020

Поделиться

Մեկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը, թե սրանց էլ կորցնենք վա՜յն էկել ա մեր օրին:
13 февраля 2020

Поделиться

Թո՛ղ ինձ այսուհետև տգետ կանչեն. լեզուս բաց ա էլել, ի՛մ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկան ազգ
9 февраля 2020

Поделиться

Գիշերվան մինչև սհաթի հինգը ո՛չ հացի մտիկ արի, ո՛չ չայի, չիբուխն էր իմ կերակուրը, գրիլը՝ իմ հացը
9 февраля 2020

Поделиться

Նրա սուրբ բարեկամությանն եմ պարտական, որ մունջ լեզուս բաց արեց
9 февраля 2020

Поделиться

Ռուսի, նեմեցի, ֆրանցուզի, լեզվումը ինչ բան որ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին էնպես բաները դիր գալիս
9 февраля 2020

Поделиться

Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ` քնած տեղս էլ ինձ ասում էին, որ ես իրա՛նց որդին եմ. Եվրոպա թե Ասիա՝ ինձ անդադար ձեն էին տալիս, թե Հայկա զավակն եմ ես, Նոյան՝ թոռը, Էջմիածնա՝ որդին, դրախտի` բնակիչը. դաշտում թե ժամում, չոլում թե տան՝ էն քարերն էլ ուզում էին, որ սիրտս պոկեն, հանեն, ուրտեղ որ իմ ազզի ոտը կոխել ա ու էսօր էլ կոխում ա. շատ անգամ, մեկ հայ տեսնելիս, ուզում էի էլած շունչս էլ հանեմ, նրան տամ, – բայց, ա՜խ, լեզուս փա՛կ էր, աչքս՝ բա՛ց, բերանս բռնա՛ծ, սիրտս՝ խո՛ր, ձեռս՝ պակա՛ս, լեզուս՝ կա՛րճ.
9 февраля 2020

Поделиться

լսողի սիրտն էսօր էլ ա կրակ ընկնում, երբ մտածում ա, թե որդիական սէրն էր, որ բնության գրած զնջիլը էսպես ջարդեց ու փշրեց:
9 февраля 2020

Поделиться

Մեկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը, թե սրանց էլ կորցնենք վա՜յն էկել ա մեր օրին
14 января 2020

Поделиться