Եկեղեցում, երբ քահանան տեսներ, որ հաջի Առաքել աղան եկե...➤ MyBook

Цитата из книги «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

Եկեղեցում, երբ քահանան տեսներ, որ հաջի Առաքել աղան եկեղեցումն է, ոչ մի աղոթք չէր կրճատում, որովհետև պապս, նույն հաջի Առաքել աղան, իր կանգնած տեղից բարձրաձայն շարունակում էր կրճատված աղոթքը։ Պատահեց մի անգամ, որ քահանան, գիտենալով հանդերձ, որ հաջի Առաքել աղան եկեղեցումն է, կրճատեց մի աղոթք, պապս շարունակեց, քահանան ականջ չկախեց, պապս ավելի բարձրաձայն և ավելի համառորեն շարունակեց, խանգարելով քահանայի մտադրությունը՝ այդ օրը մի քիչ ավելի շուտ վերջացնելու ժամերգությունը։ Բայց սրանով չվերջացավ, պապս սպասեց, որ քահանան դուրս գա եկեղեցուց։
25 марта 2020

Поделиться

Бесплатно

4.47 
(17 оценок)
Читать книгу: «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно