կնիկներուն երես չեն տար, ժամուն մեջ չեն թողուր, որ կնի...➤ MyBook

Цитата из книги «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

կնիկներուն երես չեն տար, ժամուն մեջ չեն թողուր, որ կնիկները խորան ելլեն, կնիկ ըսվածը շատ մեղքեր ունի, աշխըրքիս շատ մեղքը կնիկներուն վզին է։ Ես քըզի ըսեմ ատ պատմությունը, դուն մարդու բան մի ըսեր։ Եվան չափան օինի հաներ6 է, Աստուծո խոշին չի եկեր, ինչու որ դահա Աստված պսակի հրաման չէր տվեր. Եվան չի համբերեր, գացեր մտեր է Ադամին ծոցը, Աստված ըլ բարկցեր է, անիծեր ու դրախտեն դուրս քշեր։ Օձը կնկան միջի կրակն է, քա՜, հեչ տեսե՞ր ես, որ էրիկ մարդը կնկա ձեռք դպցնի, մինչև կնիկը պոչը չխաղցնե։ Աչքը քոռնա Եվային, առանց պսակի չափան օինի հանեց և մեզ ըլ ձգեց այս կրակին մեջ, թող քիչ մ՚ըլ համբերեր, Աստված պսակի հրաման կուտար, էն ատենը թող մտնար էրկան ծոցը, զաթեն ուրիշ կնիկ ըլ չիկար, որ ձեռքեն առներ, մեկ մը ինք, մեկ ըլ Ադամն էին ամբողջ աշխրքի մեջ։
24 марта 2020

Поделиться

Бесплатно

4.47 
(17 оценок)
Читать книгу: «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно