մահից։ Նա մահվան պատրաստվեց այնպես, ինչպես նորափեսան է...➤ MyBook

Цитата из книги «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

մահից։ Նա մահվան պատրաստվեց այնպես, ինչպես նորափեսան է պատրաստվում իր հարսանիքին։ Մեռնելուց մի ամիս առաջ (դեռևս ոտի վրա էր և բավական առույգ, բայց գիտեր, որ հաղթում է մահվան որդը) կանչեց հյուսնին, միասին ջոկեցին երկար ընկուզե տախտակներ։ – Էս տախտակին վրա ոստ կա, – ասաց հայրս և մեկդի նետեց տախտակը, փոխարինելով մեկ ուրիշ մաքուր տախտակով։ Ապա պառկեց հատակին, պարսկական քիրմանշահ գորգի վրա, հյուսնը վերցրեց նրա հասակի չափը։ – Չինարի բոյ ունիս, հաջի էֆենդի, – ասաց հյուսնը՝ չափը վերցնելուց հետո։ Հայրս ժպտաց անտարբեր։Եվ հորս ներկայության, նրա խստագույն ցուցմունքների և հրահանգների համաձայն՝ հյուսնը շինեց հորս դագաղը:
26 июня 2018

Поделиться

Бесплатно

4.47 
(17 оценок)
Читать книгу: «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно