Չէ կարելի այսպես անգթությամբ վերաբերվել դեպի ազգային գործերը, – ասաց նա վրդովված ձայնով. – ազգի յուրաքանչյուր անդամը պարտավոր է իր կարողության չափով նպաստել ընդհանրությանը. մենք փող ունենք, պետք է փողով օգնենք. նրանք (ուսանողները) խելք ու գիտություն ունեն, պետք է խոսքով օգնեն. մի ուրիշը սիրտ ունի, պետք է զորավոր բազուկներով օգնի. ամեն մի հայ իր ունեցվածքից չպիտի խնայե, և երբ բոլորը այսպես կվարվեն, այն ժամանակ տաճկաստանցի հայը կարող կլինի ազատ շունչ քաշել: