Դա մի գաղտնիք է… բայց ձեզնից ծածկել պետք չէ… դուք մերն եք… Գիտեք, որ Կ. Պոլսի պատրիարքի նվիրակներից մեկն արդեն գտնվում է Պետերբուրգում, իսկ մյուսը Լոնդոնում, Տաճկաստանի հայոց խնդիրքը մի մազից է կախված. գործելու ժամանակ է. մենք պատրաստում ենք մի երիտասարդ արտասահման ուղարկելու համար, որ այնտեղ պրոպագանդ անե մամուլի միջոցով: Միքայելի դեմքն ընդունեց խիստ ուրախ արտահայտություն: