Читать бесплатно книгу «Գեղեցիկ Վարթիկը» Րաֆֆի полностью онлайн — MyBook
image

Գեղեցիկ Վարթիկը

Ա

Ատրպատականի Ուրմի նահանգի հայաբնակ գյուղերից մինի մեջ յուր ընտանիքով բնակվում էր Հայրապետ անունով մի հայ մարդ:

Հայրապետը համարվում էր յուր դրացիների մեջ ամենահարուստը և բախտավորը, որովհետև նա ուներ` փոքրիկ, կավից շինված խրճիթ, երկու կթելու կովեր, մի զույգ եզն յուր արորը վարելու համար, չորս առողջ և բանվոր որդիք, նույն թվով հարսներ և մի հասուն աղջիկ, մի խոսքով, նա ուներ ավելի գործող ձեռքեր:

Գարնան գեղեցիկ և փափուկ առավոտներից մինն էր:

Արշալույսը դեռ նոր սկսել էր ոսկեզօծել յուր թշերը վարդի և քրքումի գույներով: Թռչունները դեռ նոր վերհնչում էին իրանց վաղորդյան փառաբանությունը տիեզերքի ճարտարապետին: Անուշահոտ ծաղիկները դեռ նոր խնկում էին իրանց բուրմունքը բնության սրբարանի մեջ:

Գյուղի ժամատան գագաթից լսելի եղավ կոչնակի ձայնը:

Ծերունի Հայրապետը, վաղուց արդեն լվացված և հագնված, կանգնած էր խրճիթի բակումը: Բայց նա չշտապեց դեպի եկեղեցին, որովհետև նրան կոչում էին կյանքի ավելի ծանր և կարևոր հոգսերը, քան թե հոգու և կյանքի համար մտածելը:

– Խաչո՜, Մաթո՜ս, Պողո՜ս, Խուդո՜, – ձայն տվեց նա յուր որդիներին:

Քանի րոպեից հետո երևան եղան չորս տղամարդիկ, կապույտ գույնից զրկված կտավե արխալուղներով, որոնք ուսերի վրա սևացել էին քրտնքից. սպիտակ կտավե վարտիքներով, թաղիքե թեթև գդակներով, հոլանի բազուկներով, բոբլիկ ոտներով ու մերկ սրունքներով:

– Դու, որդի՜ Խաչո, – ասաց հայրը, – Խուդոյի հետ կլծես արորը և կերթաս այսօր վերջացնել օրավարը: Մաթոսը թող գնա խանի համար նրա անտառում փայտ կտրելու, որովհետև այդպես հրամայեց երեկ երեկոյան տանուտերը: Իսկ ես Պողոսի հետ կգնամ ջրելու բամբակի ցանքը, այսօր ջրի հերթը մերն է:

Լսելով հոր պատվերները, որդիքը դիմեցին ամեն մինը դեպի յուր գործը, իսկ ինքը՝ ծերունին, երեսը խաչակնքելով, Պողոսի հետ առին բահերը և գնացին դաշտը:

Դրանցից շատ առաջ զարթնել էին ծերունու պառավ կինը` Նազլուն, և նրա չորս որդիների հարսները, որոնցից մինը խրճիթն էր ավլում, մինը թոնրի մոխիրն էր հանում, մյուսը կովերն էր կթում, մինը քթոցի մեջ աթարներ էր բերում թոնիրը վառելու համար և նրանց կիսամերկ փոքրիկ զավակները, կամ կովերի հորթերն էին բռնած և կանգնել մորերի մոտ, որ թույլ չտան չար հորթերին ծծելոլ, կամ որը հասակով մեծ էր, գրկած պահում էր յուր մոր փոքրիկ երեխան, կամ օրորում էր նրա օրորոցը, չթողնելով երեխային յուր լացով մոր տնային գործերին արգելք լ

Бесплатно

4.79 
(14 оценок)

Читать книгу: «Գեղեցիկ Վարթիկը»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

На этой странице вы можете прочитать онлайн книгу «Գեղեցիկ Վարթիկը», автора Րաֆֆի. Данная книга имеет возрастное ограничение 12+, относится к жанру «Литература 19 века».. Книга «Գեղեցիկ Վարթիկը» была издана в 2017 году. Приятного чтения!