Վատ չեն հնարել. տոմսակը ծրարել ընկույզի կեղևի մեջ: Երևի, այդ ընկույզի միջուկի տեղ ես կգտնեմ տոմսակը: «Գործերը հաջող են գնում: Շուտով բերդի զինարանը մեր ձեռքում կլինի. նրանով կզինավորենք տեղացի հայերին: Խանի ամրոցի բանալիները նույնպես մեր ձեռքումն են. մենք նրան ողջ կբռնենք: Բերդի արևմտյան պարսպի տակից փորված է մի ական. գրաբերիս ծանոթ է տեղը. այստեղից կարող եք համարձակ մուտք գործել: Երբ կնկատեք մի ֆշանք, բերդից բարձրացած օդի մեջ, – դա հարձակման ճիշտ նշանն է»: Ստորագրված էր` տեր Ավետիք:
Կապա՜ն, այդ փոխաբերական բառի մեջ ամփոփվում է նրա սարսափելի նշանակությունը: Կապա՜ն, նշանակում է` կապված, փակված անցք: Կապա՜ն, դա անդնդախոր խոխոմների մի ցանց է, դա մի հրեշավոր ծուղակ է, որի մեջ Սյունյաց աշխարհի իշխանները կաշկանդում էին թշնամու լեգեոնները;
Զինվորները կրկին շարվեցան կրակի շուրջը, իսկ բարձրահասակ մարդը չքացավ գիշերային խավարի մեջ: Դա ամբողջ Սյունյաց աշխարհի առաջնորդը` Ներսես եպիսկոպոսն էր, որ միայնակ շրջում էր բանակների մեջ, դիտելու զինվորների դրությունը:
երկու սարսափելի ուժեր` ժողովրդի և կրոնի ներկայացուցիչները: Այդ ուժերի դեմ պատերազմել շատ դժվարին է, երբ ամբոխը կուրորեն հպատակում է նրանց ձայնին: Չխոստովանել թշնամու առավելությունը, այդ կնշանակե խաբել իրան, և խաբելով կորստյան մատնել:
Երկուսի մեջ ևս տիրեց մի խորհրդավոր լռություն: Դա վտանգավոր հիվանդի և բժշկի մեջ տիրող լռության նմանությունն ուներ, երբ վերջինը սկսում է մտածել, թե ինչ դարման պետք էր տանել նրա ցավերին:
Համարյա մեկ շաբաթվա մեջ նա կատարեց չորս փառավոր հաղթություններ, ինչպես են` Ուչ-թեփեի, Շընհերի, Ջիվանշիրների և Կուրթլարի ճակատամարտը, և այդ բոլորը սկսեց նա քառասուն հոգով:
Բեկի այս տեսակ գործողությունները ոչ միայն մեծ սարսափ կտարածեն մահմեդականների վրա, այլ սաստիկ ազդեցություն կունենան նույնիսկ հայերի վրա, որոնք առանց առաջնորդի, առանց ուղեցույցի միշտ դժվարանում են գտնել ուղիղ և անմոլոր ճանապարհը: Նա իր հաղթություններով նպաստեց և մեր նպատակներին