Երբեք: Այսպիսիների լացը, արտասուքը անառակ կանանց արտասուքի նման է, որ ամեն րոպե պատրաստ է: Նրանք անդադար անամոթ կերպով կդավաճանեն իրանց սիրողներին, բայց հենց որ բռնվեցան անհավատարմության մեջ, կսկսեն լաց լինել, արտասուք թափել, զղջալ և հավատարմության երդում տալ: Իսկ երբ իրանց նպատակին հասան, բոլորը կմոռանան… – Չէ կարելի այս աստիճան կասկածամիտ լինել: