Նրա երկու հավատարիմ, անբաժան զինակրները` Ջումշուդը և Ա...➤ MyBook

Цитата из книги «Դավիթ Բեկ»

Նրա երկու հավատարիմ, անբաժան զինակրները` Ջումշուդը և Աղասին դրսում սպասում էին իրանց պարոնին: Երբ նա հայտնվեցավ, զինակրներից մեկը նրա առջև ընկած, մյուսը ետևից գնալով, առաջնորդեցին նրան դեպի իր վրանը: Մթին գիշեր էր: Նորածին լուսինը վաղուց արդեն մայր էր մտել: Նրանք անցան բանակի միջով և եկան այնտեղ, ուր զետեղված էր երիտասարդ իշխանի զորախումբը: Նա մտավ իր վրանը և հրամայեց լապտերը վառեն: Հետո նստեց թանձր թաղիքի վրա, որով ծածկված էր վրանի հատակը: Լապտերի աղոտ լույսի առջև նրա մռայլված դեմքը ավելի սարսափելի էր: Նա թիկն տվեց մի յախթանի, որ պարունակում էր իր մեջ նրա զինվորական պարագայքը:
6 апреля 2021

Поделиться

Бесплатно

4.57 
(23 оценки)
Читать книгу: «Դավիթ Բեկ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно