Նա, իրավ է, փշրեց մեր երկրի նշանավոր բռնապետներից մեկի...➤ MyBook

Цитата из книги «Դավիթ Բեկ»

Նա, իրավ է, փշրեց մեր երկրի նշանավոր բռնապետներից մեկի` Ասլամազ-Կուլի խանի զորությունը, բայց դեռ ամենահրեշավոր վիշապը մնում է, որի գլուխը նույնպես պետք է խորտակել: Այդ վիշապը Ֆաթալի խանն է, որ նստած է մեր երկրի սրտի մեջ, իսկ ես – նրա աջ ձեռքն եմ: Առանց ինձ նա ոչինչ է, իսկ առանց նրան ես ոչինչ եմ: Մեր երկուսի միավորությունը կազմում է մի սարսափելի ամբողջ, որի առջև կոչնչանա Բեկի բոլոր զորությունները: Բայց մի՞թե աստված և նրա սուրբերը կներեն ինձ, եթե ես միանամ օտարի հետ և պատերազմեմ իր հայրենիքի փրկիչների դեմ: Մի՞թե ապագա սերունդը մինչև հավիտյան անեծքով և նախատինքով չի դատապարտի իմ հիշատակը: Ոչ, ես ուրացողի անունը կրեցի, բայց դավաճանի անուն ժառանգել չեմ ցանկանա: Կգնամ Բեկի և Ներսիս սրբազանի մոտ, կչոքեմ նրանց առջև ու կասեմ. «Ընդունեցեք ձեր անառակ որդուն. կորած էի` գտնվեցա, մեռած էի` կենդանացա…»:
5 апреля 2021

Поделиться

Бесплатно

4.57 
(23 оценки)
Читать книгу: «Դավիթ Բեկ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно