Խորեն հայր սուրբը Տաթևի երիտասարդ աբեղաներից մեկն էր: Նրան առաջին անգամ մենք տեսանք շիրվանաձորցի բեռնակրի հագուստով, երբ վիճակից հավաքած «հոգևոր պտուղի» անունով ռազմամթերք էր տեղափոխում վանքը: Այժմ սափրիչի աշակերտի հագուստի մեջ բոլորովին անճանաչելի էր դարձել: