Կամ պիտի միանգամով մեռնենք, կամ պիտի ազատվենք վատ դրությունից: Մենք մեր պատվի, մեր ընտանիքի, մեր կյանքի տերը չէինք: Որդիք էինք մեծացնում, նա էր տանում. անասուններ էինք հասցնում, նա էր տանում, մեր զավակների համար շալեր էինք գործում, կտավ էինք պատրաստում, նա էր տանում, իսկ մեր զավակները մնում էին մերկ: Նա մեզ մոտ ոչինչ չէր թողնում, ինչ որ լավ էր, ինչ որ մեզ հարկավոր էր