Իսկ Վասա՞կը: – Վասակը իր ժամանակին նույնպես ամենանշանավոր մարդն էր: Եթե բոլոր հայ նախարարների գլուխները թափ տալու լինեիր, նրա կեսի չափ խելք չէր դուրս գա:– Բայց նա չարագործ էր, նա մեծ վնասներ տվեց իր հայրենիքին: – Այդպես երևում է, որովհետև նրա պատմությունը գրողները նրա հակառակ կուսակցությանն էին պատկանում: Իսկ եթե նրա խորհուրդներին հետևելու լինեին, նա մեծ օգուտներ կարող էր հասցնել իր հայրենիքին: