Որովհետև սպանել, ամեն զորությունից զրկել մարմինը մշտակ...➤ MyBook

Цитата из книги «Կայծեր Մաս 2»

Որովհետև սպանել, ամեն զորությունից զրկել մարմինը մշտական պահով, ծոմով և խիստ ճգնություններով, որ նա անընդունակ լինի որևիցե ցանկության` դա ոչ այլ ինչ է, եթե ոչ, մի տեսակ հոգևոր բարբարոսություն: Ամեն օր, ամեն ժամ, անդադար միևնույն աղոթքների կրկնությամբ բթացնել միտքը և զգայուն, մտածող էակից դարձնել մի տեսակ անգիտակցական մեքենա` դա կատարյալ հոգեսպանություն է: Այդ բոլորը միշտ կատարվել է մեր անապատներում, նույնը կտեսնեք և այստեղ: Այղ բոլորը կատարվել է մարմնի, հոգու և սրտի վատ ցանկությունները սպանելու նպատակով: Բայց երբ մարմինը, հոգին և սիրտը բռնի միջոցներով անընդունակ են դարձնում վատ ցանկությունների, շատ բնական է, որ նրանք, միևնույն ժամանակ, կկորցնեն և լավ ցանկությունների ընդունակությունը: Մարդը այդ դեպքում կդառնա մարմնով կենդանի դիակ, իսկ հոգով` ապուշ, եթե չասենք խելագար:
21 декабря 2021

Поделиться

Бесплатно

4.75 
(4 оценки)
Читать книгу: «Կայծեր Մաս 2»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно