երկու բան չէ կարելի ուրիշին տալ հեծնելու համար, մեկը` կինը, մյուսը ձին»: Մեր որսորդությունը բավականին հաջող անցավ: Ես թեև ձիարշավի մեջ ցույց տվի իմ կատարյալ անկրթությունը, բայց որսորդության մեջ մի փոքր երեսս պարզացրի: Քրդերը, սովորած լինելով ավելի նիզակի, ատրճանակի և սրի կռիվներում, հրացան արձակելու և նպատակին դիպցնելու մեջ շատ վարժ չեն լինում: Ես քանիցս անգամ կարողացա վայր ձգել օդի մեջ թռչող կաքավին, կարողացա գետին գլորել նապաստակին իր փախչելու միջոցին, բայց նրանցից միայն երկուսին հաջողվեցավ այդ անել: