Բայց ի՞նչ է սովորեցնում իր զավակին հայ մայրը: Սովորեցնում է խոնարհ և համբերող լինել… Եվ ստրկությունը ուսանում է որդին օրորոցի մեջ…: «Խոնա՜րհ և համբերո՜ղ լինել»… գեղեցիկ խոսքեր են, քրիստոնեական ընկեր` հաշտության խոսքեր են: Բայց մենք բոլորովին ուրիշ աշխարհում ենք ապրում. մեզ դեռևս պետք է հետևել այն օրենքին, որ ասում է` «ակն ընդ ական»: