Կինը այստեղ մարդ էր, իր բուն նշանակությամբ. նրա հարաբերությունները տղամարդի հետ ավելի ազատ էին: Նա մնացել էր իր նահապետական պարզության մեջ. նա դեռ չէր խարդախվել հարեմական սովորություններով, որպես Պարսկաստանի և Հայաստանի այլ կողմերի հայ կանայք, որոնք մահմեդականների ազդեցության տակ փոխել էին իրանց ազգային բնավորության իսկական հատկանիշները: