«Իսկ դու, ծերունի ընկեր, այս նամակը քեզ հասածին պես, կգնաս եզիդիների ցեղապետ Միր-Մասումի մոտ. դա քո հին բարեկամն է, այս պատճառով որոշվեցավ, որ դու կապես նրա հետ հարկավորած պայմանները: «Անտառը կոտորող կացինի կոթը փայտից են շինում»: Քուրդը քրդի դեմ – մի լավ գործիք է մեր ձեռքում: