Ես գլուխս խոնարհեցրի նրա կուրծքի վրա, երկար մեր շրթունքները չէին հեռանում միմյանցից: Մենք ոչինչ չուխտեցինք մեկ-մեկու հետ. մենք չխոստացանք միմյանց մշտական սեր, հավատարմություն. – այսպիսի բացատրություններ չեղան մեր մեջ: Միայն սրտի խուլ լեզուն խոստացավ շատ և շատ, այն, որ ամենասրբազանն է և աստվածային, այն, որ միայն սիրտը կարող է հասկանալ: