Աշխատությունը, որքան և անշահավետ լիներ գործողի համար, ...➤ MyBook

Цитата из книги «Կայծեր Մաս 1»

Աշխատությունը, որքան և անշահավետ լիներ գործողի համար, վաղ թե ուշ կարող էր վարձատրություն գտնել, օգուտ բերել, նա ուներ իր փառավոր ապագան: Իսկ անգործունեությունը, իրավ որ, մեռելություն է, նրա սկիզբը և վախճանը մահ է: Որքան և իզուր թափված լիներ մշակի քրտինքը, որքան և հուսահատական լիներ նրա դրությունը, դարձյալ նա կենդանի մարդ է, նա գործում է, նա պատերազմում է իր գոյությունը ոչնչացնող դժվարությունների հետ. նրա մեջ մեռած չէ ինքնապահպանության զորությունը: Եվ այս` կյանքի և մահու կռվի մեջ` նա իրան պատրաստում է մի օրվա համար, երբ կտիրեն իրավունքը և արդարությունը, երբ կազատվի աղաների հարստահարությունից: Այն ժամանակ կգա մշակ մարդու արքայությունը, այն մարդու, որ գործ ունի արդար և հավատարիմ բնության հետ, որ չէ մտածում իր նման մարդերի քրտինքից իր համար ապրուստ քամել…
8 марта 2021

Поделиться

Бесплатно

5 
(7 оценок)
Читать книгу: «Կայծեր Մաս 1»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно