Այս կիսավայրենի ազգը, որ կառավարվում է իր բեկերով և շեյխերով, պահպանել է բոլոր բարբարոսական հատկությունները մի ժողովրդի, որ չէ խոնարհվում ոչ մի իշխանության, և իր ազատությունը գտնում է իր սրի և իր կոպիտ բռնակալական ուժի մեջ: Իսկ նույն բռնության անբախտ զոհը է մի ազգ, որ վաղուց կորցրել է իր սուրը, որի մեջ վաղուց սպանվել է ազատության և ինքնապաշտպանության ոգին, որ իր գլուխը ամենայն հնազանդությամբ խոնարհեցնում է ամեն մի անիրավ ձեռքի ներքո…