Գեղեցիկ Մարոն հեռվից նայում էր հոր գգվանքին, կարծես, նա էլ ուզում էր մոտենալ ինձ, կարծես նրա փակված շրթունքի մեջ պահված էին ինձ համար մի քանի քաղցրիկ խոսքեր – «ես էլ ուրախ եմ, Ֆարհատ, շա՛տ ուրախ, քեզ տեսնելու համար»…: Բայց ոչ, հայ աղջկա ամոթխածությունը երկաթի փականք էր դրել նրա լեզվին, ես այս խոսքերը կարդում էի նրա ուրախությունից պայծառացած երեսի վրա: