Նա ամեն հույս դրած էր իր աշխատող ձեռքերի և աստծո վրա: Բայց աստված շատ անգամ թույլ է տալիս, որ դժբախտությունը մինչև վերջին ծայր տանջե մարդուն: Այդ անում է նա, որպես ասում են, արարածների համբերությունը փորձելու համար: Մորս համբերությունը երկաթի ամրություն ուներ: Բայց երկաթն էլ փշրվում է, երկաթն էլ խորտակվում է…