– «Կամ գրել, կարթալ, խելքը բան կտրել,
Աշխարքի խերն ու շառը ճանաչել»: —
«Ի՞նչ ես հարցնում»: – «Բաս որ էդպես ա,
Էդ էշը ուրիշ քյամալի տեր ա:
Պետք է պատմություն, աշխարհագրություն,
Լավ գիտենա, ու փիլիսոփություն»: —
Ա՜խ՝ ի՞նչ ես դարդակ խոսքեր դու խարջում,
Ա՜յ դարվիշ բաբա՝ ու գլուխս տանում:
Էդ որ գիտենար, դու ի՞նչ ես կարծում,
Էլ մտիկ կտա՞ր դնչիս, կմռար:
Ինձանից էլ հո՝ դա անց կըկենար:
Էշն էլ որ ախըր փոլիսոփ դառնա,
Էլ ո՞ւր կորչին բաս Դարվիշ ու Մոլլա»: —
«Գեղ տեղ մեծացածն քեզ պես միտք կանի,
Բերանդ էլ որ քեզ քաշես, լավ կըլի:
Էշ փիլիսոփա՞: – Ի՞նչ զարմանք բան ա,
Էդպես հրաշք մկամ աշխարքումս կա՞:
Սուտ սանիաթ չունիմ, քեզ խորհուրդ տալիս,
Կամ ա՛ռ էս քիսեն, կամ լսի՛ր խոսքիս:
Թո՛ղ սիրելի Էշդ մեկ Մեքքա տանիմ,
Աչքը բաց ըլի, ես գլխին կանգնիմ:
Մեկ քանի վախտ դու հուփ տուր քիչ սրտիդ,
թե որ բարով գանք, ու տեսնիս իշիդ,
Ի՛նչքան լեզվների դա տեղյակ կըլի,
Որ Քյաբը գնա, ուխտ անի, տեսնի: