«Պատմվածքներ» читать бесплатно онлайн книгу 📙 автора Հովհաննես Թումանյան, ISBN: 9781772466959, в электронной библиотеке MyBook
Պատմվածքներ

Отсканируйте код для установки мобильного приложения MyBook

Бесплатно

4.56 
(9 оценок)

Պատմվածքներ

98 печатных страниц

Время чтения ≈ 3ч

2017 год

12+

Введите вашу электронную почту и читайте эту и еще 640 000 книг

Оцените книгу
О книге

Հասկերում» 1907 թ. տպագրվեց «Գիքորը»՝ գրված դրանից ավելի քան տաս տարի առաջ, Մինչեւ 1914 թ. երեւան եկան նաեւ տասնյակից ավել նոր պատմվածքներ, որոնց թվում՝ «Եղջերուն», «Նեսոյի քարաբաղնիսը», «Քեռի Խեչանը», «Իմ ընկեր Նեսոն», «Գելը» եւ այլն։Այս երկրորդ շրջանում են գրվել ու հրատարակվել նաեւ շուրջ երկու տասնյակ հեքիաթ: Կենդանության ժամանակ Թումանյանի տպագրած պատմվածքները, ինքնուրույն եւ թարգմանական հեքիաթները ծավալով մեծ չեն եւ միասին հազիվ մի ոչ մեծ հատոր են կազմում։ Ի դեպ, իր արձակ գործերը ի մի հավաքելու փորձ նա չի արելԵթե հիշենք, որ հասուն շրջանում Թումանյանը տպագրել է քնարական ե վիպական չափածոյի երեք ստվար ժողովածու (1903, 1908 եւ 1922 թ,), ապա արձակ երկերի ամբողջական հրատարակության նկատմամբ այս «անտարր֊բերությունը», թացի գործնական դժվարություններից, ըստ երեւույթին, պետք է բացատրել նաեւ իր ստեղծագործության այս մասի նկատմամբ նրա ունեցած որոշ «վերապահությամբ»։«Երկաթուղու շինությունը» պատմվածքում Հայ գյուղաշխարհ մուտք գործող երկաթուղու եւ նրա բերած նոր Հարաբերությունների շուրջ զրուցակիցների թեր եւ դեմ կարծիքներին հետեւում է մի այսպիսի կտրուկ վերջաբան. «Ո՛ւ–ո՛ւ֊ո՛ւ… Ձորերում սուրում էր երկաթուղին։ Նոր էր մտել նա մեր ձորերը»։ Այսպես, օբյեկտիվորեն ցույց է տրվում իրականության մեջ կատարված տեղաշարժերի անդառնալի ընթացքը։ Ճիշտ է, ողբերգության հետագա ընկալումը կարծեք թե հանվում է պատմվածքի առկա սահմաններից, բայց ընթերցողի երեւակայության մեջ այն հարատեւում է ավելի մեծ ցավով, քան եթե այդ բոլորը ուղղակի նկարագրվեր։ «Կենդանիների ՚կյանքից» քաղված պատմվածքները («Արշաորս», «Գելը», “Ծղրիդը»), ամեն մեկը յուրովի, ավարտվում են այնպիսի վերջույթներով, որոնք ակնարկում են բնության հարատեւող մեծ կյանքը, մարդու եւ կենդանու անմիջական կապերը նահապետական լեռնաշխարհում։

читайте онлайн полную версию книги «Պատմվածքներ» автора Հովհաննես Թումանյան на сайте электронной библиотеки MyBook.ru. Скачивайте приложения для iOS или Android и читайте «Պատմվածքներ» где угодно даже без интернета. 

Подробная информация
Объем: 
177519
Год издания: 
2017
Дата поступления: 
26 июня 2017
ISBN (EAN): 
9781772466959
Время на чтение: 
3 ч.
Правообладатель
179 книг
Օրեր են, որդի, կմթնեն, անց կկենան…
27 января 2021

Поделиться

Մեր պապերն էս թավուր մարդիկ են էլել, – ասում էր նա, – մենք նրանց թոռներն ենք, նրանց սիրտն ու նրանց արինն ունենք… Ղուշն իրան թևովը, օձն իրան պորտովը – թշնամի անունով չպետք է մեր ձորերովն անց կենա: Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապ պետք է լինեն. – մեր տան դուռն ու մեր սիրտը բարեկամի համար ա բաց… Նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք, տղամարդի համար` աղուհաց…
27 января 2021

Поделиться

Автор книги