Читать бесплатно книгу «երկու արև» Egretta Garzetta полностью онлайн — MyBook

Egretta Garzetta
երկու արև

Գալի՜ս էին, անվե՜րջ գալիս էին։ Արմենը ծանր շնչեց։ Վերնաշապիկը արյունոտ էր։ Ու դա իր արյունը չէր։

Ինքնաթիռով պիտի գար, սակայն տոմս չլինելու պատճառով համաձայնվեց մեկնել ավտոբուսով։ Արդեն Հայաստանում էին, հայկական հողի վրա, ու կատարվեց այն ինչ հետո ոչ մեկը բացատրել չկարողացավ։ Երբ աչքերը բացեց, մշուշոտ հայացքով ընկալեց, որ գտնվում է ավտոբուսից դուրս հողի վրա, կողքին մի երիտասարդ էր պառկել։ Աչքերը փակեց։ Շտապ օգնության մեքենաներով իրեն ու մնացած ուղևորներին տեղափոխեցին մոտակա հիվանդանոց։ Պարզվեց որ ուղեղի ցնցումից բացի ինքը ուրիշ ոչ մի լուրջ վնասվածք չունի։ Կինն ու որդին Երևանից գալիս էին։

Հիվանդանոցի երկար միջանցքում մարդաշատ էր։ Հետաքրքիր է ինչպես է իր կողքը նստած տղան։ Շատ համակրելի ու հաճելի անձնավորություն։ Վեց ժամ լինելով իրար կողք՝ հասցրին ծանոթանալ։

Արմենը նայեց վերնաշապիկի ալ ու նույնիսկ սևացած կետերին՝ սա Կամոյի արյունն էր։ Բժիշկները իրեն կարգադրել էին մնալ հիվանդասենյակում, սակայն չէր կարող այնտեղ նստել ու եկել կանգնել էր Կամոյի դռան դիմաց։ Ինչքան սպասեց այնքան ժամանակը կամաց առաջ գնաց։ Ոչ մեկը դուրս չէր գալիս։ Չլինի թե՞․․․ չէ՛, չի կարող պատահել․․․ գնաց նստեց աթոռին, սակայն չհամբերեց, նորից ոտքի ելավ։ Ինչպե՞ս է այդ տղան։ Քանի՞ տարեկան էր, քսանչորս կարծես։ Զբաղվում է երաժշտությամբ, ընկերների հետ ունեն խմբակ, երգում է ու նվագում։ Արմենը նորից նստավ, փակեց աչքերը, զգում էր նմանություն իրենց մեջ։ Չէ որ ինքն էլ երգում․․․ ժամանակի՜ն․․․ երբ տասնյոթ տարեկան էր․ ու երբ դպրոց էր ավարտում, հայրը ստիպեց ընդունվել տնտեսական։ «Երգը

Бесплатно

0 
(0 оценок)

Читать книгу: «երկու արև»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

На этой странице вы можете прочитать онлайн книгу «երկու արև», автора Egretta Garzetta. Данная книга имеет возрастное ограничение 16+, относится к жанрам: «Пьесы и драматургия», «Зарубежная драматургия». Произведение затрагивает такие темы, как «повороты судьбы», «случайная встреча». Книга «երկու արև» была написана в 2022 и издана в 2022 году. Приятного чтения!