Читать бесплатно книгу «Ամբոխները խելագարված» Եղիշե Չարենց полностью онлайн — MyBook
image
cover

Եղիշե Չարենց
Ամբոխները խելագարված

I

 
Հեռո՛ւ, մոտիկ ընկերներին, – աշխարհներին, արևներին, —
Հրանման հոգիներին։ —
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ, —
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ, —
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներին – ողջո՜ւյն, ողջո՜ւյն։ —
 

II

 
Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։
Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում —
Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում։
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա —
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա։
Ու արտերը, ալեծածան, վառվել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային։ —
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝
 
 
Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ։ —
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի —
Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի։ —
 

III

 
Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված։
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ՝
Եկել էին նրանք նորից՝ հուսավառված ու կրակոտ։
Ով քաղաքից էր հեռացել – նա թողել էր մշուշը ծեր, —
Մշուշը, որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր դարձել։
Ով եկել էր գյուղից հեռու – նա թողել էր հողը խոնավ,
Որի վրա կյանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնավ։
Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր
Լայնությունը հորիզոնի, որ իր համար բանտ էր դարձել։
Ով քաղաքից էր հեռավոր, ուր մառախուղ էր անորոշ՝
Նա բերել էր թոքախտավոր սիրտը, որպես կարմիր դրոշ։ —
Ով եկել էր, թողած հեռուն անծայրածիր մութը գյուղի՝
Բերել էր իր մկաններում բեղմնավորված ուժը հողի։
Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպես գերի —
Բերել էր իր լուրթ աչքերում լայնությունը ստեպների…
Ըմբոստացած, խելագարված, չտանելով հին կյանքը էլ՝
Անծիր դաշտում այդ հավաքված՝ նրանք կռվի էին ելել։
 

IV

 
Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։ —
Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված։ —
Դաշտն էր դեմը՝ փռված էր նա շառագունած ու արևուն, —
Ու հեռևում, ճամփի վրա հսկա քաղաքն էր երևում։ —
Ծո՜ւյլ նազանքով, իրիկնային արևի տակ անփույթ փռված՝
Պսպղում էր քաղաքը հին՝ հազարերանգ մի զանգըված։
Հեռո՛ւ, հեռո՛ւ, անծայր ու լայն, տարածվել էր քաղաքը հին —
Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մեջ իրիկնային։
 
 
Հաղթ շենքերը, բարձր ցցված, կարծես կախված կարմիր օդում՝
Հետզհետե մթնում էին, անգունանում ու աղոտում։
Հեռու հրով միայն վառված պատուհանները ապակի
Փայլում էին արյունամած վերջին հրին արեգակի.
Արևի դեմ փայլում էին հրաբոսոր՝
Բռընկվել էր նրանց սրտում տագնապը սուր…
Եվ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ՝
Փայլում էին արյունամած ծխնելույզներն հսկայական։
Ծուխ չէր ելնում նրանց փողից՝ չէին փնչում երկինքն ի վեր.
Չէր կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ։ —
Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետե —
Ու մշուշում կորչում էին ծխնելույզները երկաթե։ —
 

V

 
Իսկ քաղաքից դեպի հարավ՝ ահատեսիլ ու հաղթական՝
Երևում էր երկաթուղու կայարանը հսկայական։
Լսվում էր մերթ շոգեկառքի սուլոցը սուր հեռու մուժում —
Մորթում էին կարծես այնտեղ խելագարված մի անասուն…
Ճչում էր սուր, հուսակտուր, ու հուսահատ ձայնը նրա,
Որպես անդարձ մահի մի լուր տարածվում էր դաշտի վրա։ —
Ցրված էր նա, կայարանը, հսկա ու հաղթ, նրանց առաջ։ —
Ու հանգույցից կայարանի, դաշտովը մեկ լայնատարած՝
Դեպի հյուսիս, դեպի հարավ, ու արևմուտք, ու արևելք —
 

Конец ознакомительного фрагмента.

Бесплатно

5 
(8 оценок)

Читать книгу: «Ամբոխները խելագարված»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

На этой странице вы можете прочитать онлайн книгу «Ամբոխները խելագարված», автора Եղիշե Չարենց. Данная книга имеет возрастное ограничение 12+, относится к жанрам: «Cтихи и поэзия», «Зарубежная поэзия».. Книга «Ամբոխները խելագարված» была издана в 2017 году. Приятного чтения!